Հայաստանում Իրանի մշակույթի կենտրոնի ֆեյսբուքյան էջում ասվում է.
«Դեկտեմբերի 3-ին (12/09/1397թ.) Հայաստանում մեր երկրի մշակույթի կենտրոնի խորհրդական պրն Հեյդարին և կենտրոնի կրթության գործով պատասխանատու տիկին Քազեմին այցելեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիր՝ ծանոթանալու պարսկերեն սովորողների հետ:
Կրթահամալիրի պարսկերեն սովորողները մեզ դիմավորեցին իրանահայերի պարերով և ողջունեցին հայտնի բանաստեղծ Մոլանայի խոսքերով:
Այնուհետև կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ և պարսկերեն ուսումնասիրողների ներկայությամբ ծանոթացանք լեզվի ուսուցման մեթոդներին և քննարկումներ ունեցանք պարսկերենի դասավանդող Դիանա Նազարյանի հետ: Պարսկերեն սովորողների քանակը և որակը նախորդ տարիների համեմատ ակնհայտ աճում է:
Հանդիպման ընթացքում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ որոշվեց համագործակցել կրթության և մշակույթի բնագավառներում, ինչպես նաև Իրանի հարուստ մշակույթին ծանոթանալու համար համապատասխան հարթակ ստեղծել: Պարոն Հեյդարին շնորհակալություն հայտնեց կրթահամալիրի տնօրենին պարսկերեն լեզվի ընդլայնմանն աջակցելու համար և ընդգծեց, որ իրանական ազգը և Հայաստանը պատմականորեն մեկ ազգ են, մատնանշվեց բազմաթիվ մշակութային նմանություններ և հինավուրց տոներ, ինչպիսիք են Տրնդեզը: Պարոն Հեյդարին շեշտեց, որ սովորողները պետք է ծանոթանան նաև Իրանի հարուստ գրականությանը, պատմությանը և քաղաքակրթությանը: Նա հույս հայտնեց, որ այս պարսկերեն սովորողները կշարունակեն ուսումնասիրել Իրանը համալսարանի գիտական մակարդակում՝ իրանագիտության բնագավառում, և արդյունավետ քայլեր կձեռնարկեն մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում հարաբերությունների մակարդակը զարգացնելու համար:
Զրույցի ավարտին պարոն Հեյդարին շնորհակալություն հայտնեց՝ կրթահամալիրին նվիրաբերելով մի շարք ուսումնական նյութեր:
Այնուհետև պարոն Հեյդարին շրջեց տարբեր դասարաններով և ծանոթացավ կրթահամալիրի ուսուցման յուրահատուկ մեթոդներին»:
Հետաքրքիր է․․․
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия
“The 7 Best Different Roulette Games Strategies 2024 Professional Guid