Նապոլեոն Բոնապարտը ծնվել է կորսիկացի ազնվական փաստաբանի ընտանիքում: 1784 թ-ին ավարտել է Բրիենի ռազմական դպրոցը, 1784–1785թ-ին սովորել է Փարիզի ռազմական դպրոցում: Ծառայությունը սկսել է 1785 թ-ին, Վալանսում` որպես հրետանային գնդի կրտսեր լեյտենանտ:
Ռազմական եզակի ընդունակությունների շնորհիվ 8 տարում դարձել է գեներալ: Աչքի է ընկել Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ: 1793 թ-ին խռովարար միապետականների տևականորեն պաշարած Տուլոնն ազատագրվել է նրա մշակած պլանով, որի համար24-ամյա կապիտանը ստացել է խմբի գեներալի կոչում:1795 թ-ի հոկտեմբերի 5-ին Փարիզում միապետական խռովության ջախջախումից հետո նշանակվել է Փարիզի կայազորի պետ, ապա՝ ֆրանսիական բանակի գլխավոր հրամանատար՝ Իտալական արշավանքի ժամանակ: 1798– 1801թ -ի Բոնապարտի գլխավորած եգիպտական արշավանքն ավարտվել է անհաջողությամբ: Օգտվելով Դիրեկտորիայի թուլությունից և հենվելով ֆրանսիական բուրժուազիայի ազդեցիկ շրջանների վրա՝ Նապոլեոնը 1799 թ-ի նոյեմբերի 9-ին պետական հեղաշրջում է արել, հաստատել է կոնսուլության վարչակարգ և իր ձեռքում կենտրոնացրել երկրի ողջ իշխանությունը: 1802 թ-ին Նապոլեոնը նշանակվել է ցմահ կոնսուլ, իսկ 1804 թ-ին թագադրվել կայսր՝ Նապոլեոն I անունով: Իմիջիայլոց թագադրման ժամանակ Նապոլեոնը վերցրել է թագը քահանայի ձեռքից և ինքն իրեն թագադրել, դրանով ցույց տալով, թե ինչքան առավել է նա մյուսներից: Նապոլեոն I-ն ուժեղացրել է իր անձնական իշխանությունը, զուգահեռաբար բարեփոխումներ արել. 1800 թ-ին հիմնադրել է Ֆրանսիական բանկն ու ստեղծել դրամական նոր միավոր՝ ֆրանկը, ընդունել օրենսգրքեր: Նապոլեոն I-ը միմյանց հետևից պարտության է մատնել եվրոպական երկրների ռազմաքաղաքական դաշինքներին: Մարենգոյի, Աուստեռլիցի, Ենայի, և այլ ճակատամարտերում: Հաղթելուց հետո դարձել է գրեթե ողջ Եվրոպայի տիրակալ բացառությամբ՝ Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի: Կայսրը որոշել էր ներխուժել նաև Անգլիա: Սակայն 1805 թ-ի հոկտեմբերի 21-ին անգլիացի նշանավոր ծովակալ Նելսոնը Տրաֆալգար հրվանդանի մոտ դաժան պարտության է մատնել ֆրանս-իսպանական նավատորմին: Նվաճելով Լեհաստանը՝ Նապոլեոն I-ը հասել է Ռուսաստանի սահմանները: Ռուսաց Ալեքսանդր I կայսեր հետ Տիլզիտ փոքրիկ քաղաքի մոտ 1807 թ-ի հուլիսի 7-ին պայմանագիր է կնքել Մեծ Բրիտանիայի դեմ. Ռուսաստանը պարտավորվել է միանալ Անգլիայի ցամաքային շրջափակմանը: Ֆրանսիան ազատ գործելու հնարավորություն է ստացել Եվրոպայի մեծ մասում, Ռուսաստանը՝ Եվրոպայի հյուսիսում և հարավ-արևելքում:1800–1811 թթ-ին Նապոլեոնի կայսրությունը հասել է հզորության գագաթնակետին: 1812 թ-ի հունիսի 12-ին, առանց պատերազմ հայտարարելու, ներխուժել է Ռուսական կայսրության տարածքը: Նապոլեոն I-ի դեմ պատերազմին մասնակցել են երկրի կադրային բանակը, Եվրոպական Ռուսաստանի ողջ բնակչությունը. ռուսների համար այն դարձել է հայրենական պատերազմ: Օգոստոսի 8-ին ռուսական բանակի գլխավոր հրամանատար է նշանակվել Միխայիլ Կուտուզովը: 1812 թ-ի օգոստոսի 26-ին Բորոդինոյի ճռորոշ ճակատամարտում Նապոլեոն I-ին չի հաջողվել հաղթել ռուսական բանակին: Մոսկվան թշնամուն հանձնելուց հետո Կուտուզովը, համալրելով բանակը, անցել է հակահարձակման և ֆրանսիացիներին ստիպել է նահանջել իրենց իսկ ավերած ճանապարհով: Բերեզինա գետի մոտ շրջապատել է ֆրանսիացիներին, իսկ գետանցումից հետո նապոլեոնյան «Մեծ բանակը» դադարել է գոյություն ունենալուց: Նոյեմբերի 23-ին Նապոլեոն I-ը հրամանատարությունը հանձնել է մարշալ Հովակիմ Մյուրատին և մեկնել Փարիզ: Ռուսական զորքերը նոյեմբերի 28-ին գրավել են Վիլնոն : Ֆրանսիական բանակն այդ պատերազմում կորցրել է 550 հզ. զինվոր: Ֆրանսիայում Նապոլեոնն արագ կազմավորել է նոր բանակ՝ պատերազմը շարունակելու և պատվավոր հաշտություն կնքելու նպատակով: Սակայն հակաֆրանսիական ռազմաքաղաքական դաշինքի ուժերը 1813 թ-ի հոկտեմբերի 16–18-ը գերմանական Լայպցիգ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած «ժողովուրդների ճակատամարտում» վերջնականապես ջախջախել են Նապոլեոնի բանակը: 1914 թ-ի մարտի 31-ին դաշնակիցների զորքերը Ալեքսանդր I-ի և Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ-Վիլհելմ III-ի գլխավորությամբ մտել են Փարիզ: Նապոլեոն I-ը հրաժարվել է գահից, բայց պահպանել է իր տիտղոսներն ու կոչումները և որպես տիրույթ ստացել Էլբա կղզին: Ֆրանսիայում, ի դեմս Լուի XVIII-ի, վերականգնվել է 1792 թ-ին տապալված Բուրբոնների արքայատոհմը, որը համընդհանուր դժգոհություն է առաջացրել երկրում: 1815 թ-ի գարնանը Նապոլեոն I-ը փոքրաթիվ զորաջոկատով մտել է Ֆրանսիա, անհավանական արագությամբ աճող զորքով գրավել Փարիզը և վերականգնել կայսրությունը: Սակայն գահակալել է ընդամենը 100 օր: Դաշնակիցները Վաթեռլոոյի ճակատամարտում 1815 թ-ի հունիսի 10-ին ջախջախել են ֆրանսիացիներին: 1815 թ-ի հունիսի 22-ին Նապոլեոն I-ը վերջնականապես գահընկեց է արվել և աքսորվել Ատլանտյան օվկիանոսի Սբ Հեղինե կղզի , որտեղ և վախճանվել է: 1840 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ և ամփոփվել Հաշմանդամների տանը:
Աղբյուրներ՝
Հետաքրքիր է․․․
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия
“The 7 Best Different Roulette Games Strategies 2024 Professional Guid