17.05.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հոգիս ծովի պես…

Հոգիս կարծես ալիք լինի, որ պտտվում է մտքի մեջ: Միտքս կարծես ծով լինի: Մտքերը գալիս գնում են և այդպես անդադար: Ալիքի հետ գալիս և ալիքի հետ գնում: Այդ ալիքը քեզ բերում է քաղցր հիշողություն, բայց նույն վարկյանին տանում: Ուզում ես հասնել…Մտնել ծովի մեջ, լողալ հասնել, բայց ոչ, նա թույլ չի տալիս: Նա քեզ հակառակվում ու հետ է բերում: Ուզում ես հետ բերել հիշողությունները…Հիշողությունները նրա մասին…Ուզում ես հիշել այն վայրը, որտեղ նա էր: Բայց ոչ, նա ագահի նման դա էլ տարավ: Հիշել կերպարանք, ոչ չի թողնում: Ինչքան էլ փորձես, ոչ, չի ստացվում: Ուզում ես հիշել նրա խոսքը, վերջինը, որ կարող էիր հիշել: Ինչո՞ւ…Կասե՞ս…Ոչ, նա դա էլ չի ասում: Լռում է ու կորչում ծովի խորքերում…