22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ուսումնական արտադրամաս-լաբորատորիա հիմնելու ծրագիր

Կենսահումուսի արտադրության, Կալիֆորնիական կարմիր որդերի բազմացման, ինչպես նաև  բույսերի աճեցման համար նախատեսված տարբեր հողախառնուրդների պատրաստման ուսումնական արտադրամաս-լաբորատորիա հիմնելու ծրագիր

Նախատեսվում է Արևմտյան դպրոց-պարտեզի նկուղներից մեկում Ագարակի ձիերի և պոնիների գոմաղբի օգտագործմամբ կազմակերպել կենսահումուսի արտադրություն, որի արդյունքում կստանանք բարձր բերքատվություն ապահովող օրգանական պարարտանյութ, որը լայն կիրառում ունի հողագործության և սենյակային բույսերի աճեցման ոլորտում: Արտադրության ընթացքում ինքնաբերաբար բազմանում են կենսահումուս արտադրող Կալիֆորնիական կարմիր որդերը, որոնց կարելի է վաճառել կամ օգտագործել որպես բարձր կալորիականություն ունեցող անասնակերային հավելիչ:

Արտադրությունը ոչ մի բարդություն չունի: Որդերը ապրում և բազմանում են պարբերաբար խոնավեցվող, ցելոֆանով ծածկված գոմաղբի երկարաձիգ կույտերի մեջ, խավարում, միայն ջերմաստիճանը պետք է շատ ցածր չլինի: Կենսագործունեության արդյունքում ստացվում է պատրաստի արտադրանք, որը պետք է պարզապես փաթեթավորել ու վաճառել:

Գործն ավարտած որդերին տեղափոխում են այլ կույտի մեջ, կամ ավելցուկի դեպքում իրացնում են կենդանի կամ չորացրած ու աղացած տեսքով:

Արտադրությունը կարելի է կազմակերպել ինչպես նկուղի հատակին ցելոֆաններ փռելով, այնպես էլ հատուկ պատրաստված, իրար վրա դրվող արկղերի մեջ:

Ի դեպ, հետագայում կարելի է մտածել արևմուտքում լայն կիրառում գտած կենսահումուսի տնային արտադրության սարքեր արտադրելու մասին, որոնցում կենսահումուսն արտադրում են նույն որդերը, բայց խոհանոցային մնացուկներ ուտելով:

Բիոհումուսի կիրառմամբ կարելի է պատրաստել, փաթեթավորել ու վաճառել տարբեր բույսերի համար նախատեսված հողախառնուրդներ:

Սովորաբար հողախառնուրդներում տարբեր համամասնությամբ կիրառվում եմ հետևյալ ոչ թանկ բաղկացուցիչները՝

  • բիոհումուս
  •  կարմիր ավազ
  • գետի ավազ
  • սևահող
  • ճիմահող
  • տորֆ
  • պերլիտ

Նախագիծը՝ Կարապետ Ռուբինյանի

Նկարը՝ վերցված է համացանցից: