26.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Միջին դպրոցում

Այսօր գնացի Միջին դպրոց: Անտեղ հանդիպեցի ընկեր Մարալին: Ես նրա հետ ծանոթացել էի, երբ պետք է մեկնեինք Սևանի «Ժայռ» հանգստյան գոտի` ճամբարի: Մենք սկզբում մի քիչ զրուցեցինք: Ես և դասընկերներս ասացինք, որ շատ ենք ուզում, որ ճամփորդենք ամբողջ Հայաստանով մեկ: Հետո ընկեր Մարալի հետ ընտրեցինք մեր ընտրությամբ գործունեությունները` ռոբոտիքս և տրիատլոն: Հետո մենք շրջեցինք Միջին դպրոցում: Վերևում տեսանք կրիաներ և ձկներ: Մտանք աստղադիտարանի սենյակ: Երրորդ հարկում տեսանք պատից կախված գեղեցիկ ծաղիկներ: Այսօր միասին խնամեցինք բակի բույսերը: Վերջում հեծանիվներով գնացինք լողավազան և մի լավ լողացինք: Մեր կրթահամալիրը ուրիշ է:

Նյութի աղբյուրը:

Նարեկ Առուշանյան, 6-րդ դասարան