17.05.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մանկավարժական համալսարան

Այսօր մենք մեր սիրելի ընկ. Հասմիկի հետ գնացել էինք Երևանի Մանկավարժական Համալսարան: Այնտեղ մենք հանդիպեցինք պր. Պիպոյանին և պր. Թանգամյանին: Սկզբից մենք պր. Պիպոյանի հետ ձկան ներքին օրգանները ուսումնասիրեցինք` սիրտը, լյարդը, լողակը, խռիկը և այլն: Հետո մենք հարցազրույց վերցրեցինք պր. Թանգամյանից, տեղեկացանք, որ մեր դասագրքերը նա է գրում և իր վերջին գիրքը նա գրել է մեկ ամիս առաջ, որը` վերաբերվում էր կենսաբանությանը: Այնուհետև մենք իջանք այնտեղի պատմական թանգարանը: Թանգարանում կաին բազմաթիվ գրքեր` որոնք գրել էին այնտեղ դասավանդողները: Մենք թանգարանում տեսանք Խաչատուր Աբովյանի փոքրիկ 3D ֆիլմը: Մենք բացոթյա սրճարանում հաց կերանք և հիասքանչ տպավորություններով և նոր գիտելիքներով վերադարցանք դպրոց: