24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

“Մուտք կրթահամալիր” սովորողների աշնանային ճամբար

Համակարգող՝ Վարդուհի Հայրյան

Սովորողների մուտքի ճամբարին մասնակցում են Միջին դպրոցում սովորելու համար դիմած սովորողները, ինչպես նաև այն սովորողները, ովքեր կրթահամալիր են տեղափոխվել սեպտեմբերի 1-ից հետո և չեն մասնակցել մուտքի ճամբարին: Աշնանային այս ճամբարին կարող են մասնակցել նաև միջին դպրոցի կամ այլ դպրոցների սովորողներ:

Ճամբարի ուղղություններ

  • Բլոգավարություն, դպրոցի կայք, ենթակայք, մեդիագրադարան, հեռավար ուսուցում, պատասխանատու՝ Վարդուհի Հայրյան,
  • Մեդիակրթության հմտություններ, մեդիագրագիտություն, պատասխանատու՝ Նվարդ Սարգսյան
  • Հետաքրքրաշարժ մաթեմատիկա, պատասխանատու՝ Հասմիկ Բաբայան (Գևորգ Հակոբյանի նախագիծը)
  • Խեցեգործություն, համագործակցություն գեղարվեստի ուսկենտրոնի հետ պատասխանատու՝ Մովսես Ավետիսյան
  • Մարզաձևեր, հեծանվավարություն, պատասխանատու՝ Նաիրա Հարությունյան
  • Լողուսուցում, պատասխանատու՝ Տաթևիկ Համբարյան
  • Պարերգերի ուսուցում, համագործակցություն երաժշտության ուսկենտրոնի հետ, պատասխանատու՝ Հասմիկ Գրիգորյան
  • Աշխատանք ագարակում, կենդանիների խնամք,
  • Ճամփորդություններ

Ճամբարը կգործի ժամը 10:00-ից 14:00-ը

Ճամբարականները վճարում են միայն հեծանվավարության, լողուսուցման և, ծնողի ցանկութամբ, սնունդի համար:

Օրակարգ`

Հոկտեմբերի 29

 

Հոկտեմբերի 30

  • 10:00-10:15-ընդհանուր պարապմունք
  • 10:15-10:30-միջավայրի խնամք
  • 10:30-11:00-Աշխատանք ջերմոցում
  • 11:00-11:30-Հեծանվավարություն,
  • 11:30-12:30-Մեդիահմտություն
  • 12:30-13:00-Ընդմիջում
  • 13:00-14:00-«Օլիմպիական խնդիրներ մաթեմատիկայից»

Հոկտեմբերի 31

  • 10:00-10:15-ընդհանուր պարապմունք
  • 10:15-10:30-միջավայրի խնամք
  • 10:30-11:30-Բլոգավարություն, դասավանդողների բլոգներ, հեռավար ուսուցում
  • 11:30-12:30-աշխատանք բրուտանոցում
  • 12:30-13:00-Ընդմիջում
  • 13:00-14:00-«Օլիմպիական խնդիրներ մաթեմատիկայից»

Նոյեմբերի 1 

  • 10:00-10:15-ընդհանուր պարապմունք
  • 10:15-10:30-միջավայրի խնամք
  • 10:30-11:30-Մեդիահմտություն
  • 11:30-12:30-Այցելություն Ագարակ
  • 12:30-13:00-Ընդմիջում
  • 13:00-14:00-«Օլիմպիական խնդիրներ մաթեմատիկայից»