25.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ֆիզիկայի ինստիտուտում…

Մենք այցելեցինք մի շատ հետաքրքիր վայր՝ Ալիխանյաններ եղբայրների անվան ֆիզիկայի ինստիտուտ: Նշվում էր ինստիտուտի 75 ամյակը: Այնտեղ ուղղակի նորամուծությունների կերտում էր,  այնքա՜ն զվարճալի և հետաքրքիր անցավ, նրանց փորձերը այնքա՜ն գերիչ էին: Մեզ ցույց տվեցին շատ- շատ փորձեր, սակայն ամենագերիչը ինձ համար դա այն փորձն էր, երբ մեզ բացատրեցին, որ մեր շուրջը կան անտեսանելի մասնիկներ, այդ  մասնիկները հավերժ բաժանվում են մասնիկների, այդ բաժանվածները նույնպես այդպիսի մասնիկների, ցույց տվեցին մի պատկեր, որը ասոցիացվում էր  մասնիկները տեսնելու հետ…

Տեսանք նաև, որ տիեզերքում պետք է տեղի ունենա տեխնալոգիայի իրականացում, որը կատարվելու է Չիլիում, նրանք այդ տեխնալոգիայի գծագիրը մեզ ցույց տվեցին և  տպավորիչ  բացատրեցին, շատ հետաքրքիր էր: Տեսանք  նաև մի սարքավորում, որը կազմված էր դեկորատիվ լամպից և միջի հոսանքից, սակայն տեսարժանը դեռ դա չէր. երբ մենք դիպչում էինք այդ հոսանքով լի լամպին, այն սկսում էր շատ գեղեցիկ պատկեր արտահայտել, դա նրանից էր, որ մենք օդից էլ ավելի լավ հաղորդիչ էինք, այդ պատճառով պատկերը տեսանելի էր: Սարքը նաև կարողանում էր դուրս հանել ազոտ, ազոտի բույր, սակայն ազոտի բույրը չափավոր թունավոր է:

Տեսանք  մագնիտի օգնությամբ կատարվող գունավորում, որի ընթացքում թղթի վրա դրվում էր գունավոր մեխը, այդ գունավոր մեխերը թղթի վրա դնելուց հետո, թղթի տակը դրվում էր մագնիս և երբ մենք մագնիսը շարժում ենք, բնականաբար, մեխն էլ է գունավոր շարժվում և ներկում թուղթը: Նշեմ նաև, որ կար սարքավորում, որը կայծակի հետ ռիթմի տակ երգում էր, կարծես կայծակներից երգ լիներ, սակայն այն չցուցադրվեց վտանգի պատճառով:

Մենք շատ շնորհակալ ենք այսպիսի ընդունելության համար…

Աղբյուրն՝այստեղ