26.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ճամփորդություն՝Բաց դռներ Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ 75 ամյակին նվիրված միջոցառմանը:

Այսօր՝սեպտեմբերի 29-ին մի խումբ բնասեր սեբաստացիներ <<Կրթական ծրագրերի փոխանակում>> նախագծի շրջանակում այցելեցին  և մասնակցեցին  Ա․Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ) 75 ամյակին նվիրված միջոցառմանը:Մեզ դիմավորեցին և ուղեկցեցին ինստիտուտի բակը և առաջին հարկը,որտեղ տեղադրված էին տարբեր տաղավարներ բնագիտական փորձերով:Մեր սովորողները շատ ակտիվ մասնակցեցին տարբեր փորձերին,դիտեցին ֆիզիկական տարբեր սարքեր,փորձեր, ստացան նվերներ՝գրքեր,գրիչներ,մի խոսքով շատ բովանդակալից և հետաքրքիր օր ստացվեց: