22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աղվեսն ու առյուծը

Թարգմանությունը՝ 6.5 դասարանի սովորող Սեդա Մարգարյանի

Աղվեսը երբեք առյուծ չէր  տեսել: Հանկարծ,  տեսնելով նրան առաջին անգամ, նա  այնքան սաստիկ վախեցավ, որ հազիվ ողջ մնաց: Երբ որ տեսավ առյուծին երկրորդ անգամ, կրկին վախեցավ, բայց արդեն ոչ այնքան ուժեղ, ինչպես առաջին անգամ: Իսկ երրորդ անգամ տեսնելով առյուծին՝ նա համարձակություն հավաքեց այն աստիճան, որ մոտեցավ առյուծին և խոսեց նրա հետ:

 Սարսափելիին էլ է կարելի վարժվել: