Թարգմանություն
Դինոզավրերը հսկայական սողուններ են, որոնց հասակը հասնում էր 5-հարկանի շենքի բարձրության: Նրանց մնացորդները գտնում են հողի խորքում, դրա պատճառով գիտնականները ասում են, որ դինոզավրերը ապրել են երկրի վրա 1 000 000 տարի առաջ: Վերջին դինոզավրերը մահացել են մոտավորապես 65 000 000 տարի առաջ, իսկ հայտնվել են 225 000 000 տարի առաջ: Դատելով այս սողունների ոսկորների մնացորդներից՝ գիտնականները եզրակացնում են, որ գոյություն ուներ այդ կենդանիների ավել քան հազար տեսակ: Նրանց մեջ կային խոշոր և միջին, երկոտանի և չորքոտանի, այնպիսիները, որոնք սողում էին, քայլում, թռչկոտում կամ թռչում:
Ինչու՞ անհետացան այդ հսկա կենդանիները: Կա նրանց անհետացման մի քանի վարկած:
Քանի որ դինոզավրերի վերացումը տեղի է ունեցել շատ վաղուց, մենք կարող ենք միայն ենթադրություններ անել՝ հենվելով հայտնի գիտական փաստերի վրա.
- Դինոզավրերի վերացումը շարունակվել է միլիոնավոր տարիների ընթացքում և շատ դանդաղ : Այդ ժամանակահատվածը հնէաբանները անվանում են Սառցե դարաշրջան:
- Այդ միլիոնավոր տարիների ընթացքում երկրի կլիման փոփոխվում էր, ինչի հետևանքովտեղի ունեցավ ջերմաստիճանի նվազում:
- Կլիմայից բացի փոփոխվում էր մթնոլորտի կազմությունը: Եթե կավճի դարաշրջանի սկզբում օդում պարունակվում էր 45% թթվածին, ապա 250 մլն. տարի անց՝ ընդամենը 25%:
- Կան անուղղակի ապացույցներ որ երկրագունդը բախվել է երկնաքերի հետ: Հայտնաբերվել են հսայական խառնարաններ Մեքսիկայում (40 կմ տրամագծով), Հնդկական օվկիանոսում (80կմ տրամագծով)
- Դինոզավրերի հետ մահացան սողունների մի քանի տեսակներ ևս:
Շրջակա միջավայրի փոփոխությունը
Մեր երկրագունդը փոխվում է շատ դանդաղ, բայց անշեղորեն: Փոխվում է կլիման, հայտնվում են կենդանիների նոր տարատեսակներ և անհետանում են հները: Նրանք չեն հարմարվում կյանքի նոր պայմաններին:
Սառցակալում
Օդի միջին ջերմաստիճանը 25ºC-ից նվազել էր մինչև +10ºC: Պակասել էր տեղումների քանակը: Կլիման դարձել էր ավելի ցուրտ և չոր: Դինոզավրերը, ինչպես մյուս սողունները, հարմարված չէին նոր ցուրտ պայմաններում ապրելուն:
Հայտնի է, որ սողունների մեծ մասը սառնարյուն են: Ջերմաստիճանի նվազման ժամանակ նրանք սառում և անշարժանում են: Սակայն այդ վարկածը չի կարող բացատրել, թե ինչու անհետացան այն սողունները, որոնք տաքարյուն էին :
Ավելի կենսունակ է մյուս տեսությունը. Կլիմայի փոփոխության արդյունքում պակասեց բուսականությունը՝ մասնավորապես պտերները, որոնցով սնվում էին խոտակերները: Դինոզավրերի չափսերից դատելով նրանց պետք էր շատ մեծ քանակի սնունդ: Սննդի պակասի արդյունքում աստիճանաբար սկսեց նրանց վերացումը: Խոտակերները մահանում էին ուտելիք չունենալով, իսկ գիշատիչները՝ խոտակերների քանակի պակասելու հետևանքով:
Համամոլորակային աղետ. բախում երկնաքարի հետ կամ աստղի պայթյուն
Երկնային մարմնի հետ բախման հետքեր հայտնաբերվել են Յուկատան կղզում՝ հսկայական խառնարանի տեսքով, որը լցված էր քարերով և հողով: Երկրի հետ երկնաքարի բախման ժամանակ պիտի հզոր պայթյուն տեղի ունենար, ինչը օդ կբարձրացներ տոննաներով հող, քար և փոշի: Այդ հաստ շերտը երկար ժամանակով կծածկեր արևը և առաջ կբերեր ջերմաստիճանի իջեցում: Սրա արդյունքում կվերանային ոչ միայն դինոզավրերը, այլ նաև մյուս սողունները:
Ինչպես են անհետացել դինոզավրերը՝ մինչև այսօր հանելուկ է մնում: Չնայած բազմաթիվ վարկածներին՝ գիտնականները համակարգչային մոդելավորման և վերականգնման միջոցով փորձում են բացահայտել, թե ինչ է տեղի ունեցել միլիոնավոր տարիներ առաջ:
http://ya-uznayu.ru/dinozavry/263-pochemy-vimerly-dinozavry.html
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия