23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հաճախ մեզ չեն հասկանում…

Հաճախ ես ուզում եմ գնալ գյուղ, բայց ոչ թե դասերից փախչելու համար, այլ դեպի ձորն իջնելու, ման գալու և սար բարձրանալու համար։

Երբեմն ուզում եմ ամբողջ օրս պաղպաղակով լցնել, ոչ թե կոկորդս ցավեցնելու-հիվանդանալու համար, այլ սառցե գույներով օրս լցնելու համար։ Երբեմն երգ ու  պարով եմ լցնում երեկոները,  ոչ թե չհարգելու համար, այլ, որ վատ լրատվամիջոցներով չլցվեն տան երեկոները։ Երբեմն կարող են մեզ սխալ հասկանալ, քանի որ չեն կարողանում մեզ ճիշտ ընկալել։ Նույնիսկ մենք մեզ կարող ենք ինչ-որ հարցում սխալ հասկանալ, ուստի մեզ հաճախ սխալ են հասկանում։

Մտքերը՝ վեցերորդ դասարանի սովորող Լալա Հովհաննիսյանի