Սպասված ամառն արդեն առջևում է, ու ես փորձում եմ վայելել այն յուրովի և ինքնատիպ։ Ուզում էի այս ամառը տարբերվի մնացած բոլոր ամառներից ու, կարծում եմ, ստացվեց, քանի որ այն լի էր հետաքրքիր ու նոր զգացումներով։ Ես ինձ համար բացահայտեցի մի նոր աշխարհ՝ երաժշտության աշխարհը, որը մեծ փոփոխություն մտցրեց իմ կյանքում։ Ես սկսեցի աշխարհին նայել այլ աչքերով: Երբեմն ես անմոռաց ժամեր էի անցկացնում դաշնամուրի առջև՝ նվագելով հոգուս հարազատ ռիթմեր։ Վայելեցի բնությունը՝ անցկացնելով բնության գրկում հաճելի ժամանակ, որը լցրեցի ընթերցանությամբ։ Ամռան ընթացքում ժամանակ անցկացրեցի իմ հարազատների հետ։ Փորձեցի նրանց հաղորդել դրական էմոցիաներ։ Փորձեցի ավելի մանրամասնորեն ծանոթանալ հայրենիքիս յուրաքանչյուր անկյունին։ Բացահայտեցի նոր ու նոր վայրեր, որոնք կարծես իմ մեջ արթնացրին հպարտություն ու սեր հայրենիքիս նկատմամբ։ Կարծում եմ՝ դժվար է փոխանցել այն բոլոր զգացողություններն ու ապրումները, որ ունեցա ամռան ընթացքում, բայց կարող եմ ասել, որ կարողացա լիովին վայելել ամառը՝ իր ողջ հմայքով և գեղեցկությամբ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հետաքրքիր է․․․
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия
“The 7 Best Different Roulette Games Strategies 2024 Professional Guid