04.05.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ամառային փոքրիկ պատում

Ես այս ամառ հանգստացել եմ մեր գյուղում՝ Հայրավանքում ,որը գտնվում է Սևանի ափին։ Շատ եմ սիրում հանգստանալ իմ գյուղում ,լողալ Սևանում։   Ես գյուղում ունեմ ընկերներ ,մենք  խաղում ենք զանազան խաղեր  գյուղի  խաղահրապարակում։

Ամառվա ընթացքում կարդացել եմ մի քանի պատմվածքներ,որոնք են Ջեկ Լոնդոնի «Սպիտակ ժանիքը» և Շիրվանզադեի «Արտիստը»։ Ես  գյուղում  ձի եմ հեծնել,  բարձրացել եմ բարձր բլուրներ և գնացել եմ մեր գյուղի եկեղեցին ,որի անունը Հայրավանք է։  Մնացած ժամանակս անցկացրել եմ Երևանում ,հաճախել եմ «Նեպտուն» լողավազան։ Բակում  ընկերներիս հետ խաղացել եմ ֆուտբոլ։ Առավոտները հեծանիվ եմ վարել, երեկոները մայրիկիս հետ գնացել եմ տարբեր միջոցառումների։Ամառը ինձ համար շատ արագ անցավ և չհասցրեցի նույնիսկ նկատել ,թե ինչպես եկավ սեպտեմբերը։

Իմ ամառվա ձեռքբերումը  այն է, որ ես կարողացել եմ ինքնուրույն ձի հեծնել։