23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Այս շարժման մասին

Այս շարժման ժամանակ ես ոչ մի անգամ չեմ մասնակցել։ Միշտ տանից եմ հետևել։ Ինձ դուր էին գալիս այս շարժումները։ Ինձ շատ դուր եկավ այն, որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ այդքան մարդ դուրս բերել փողոց։ Իմ կարծիքով, օգտակար էր այս ամենը, որովհետև Սերժ Սարգսյանը դուրս է եկել, բայց նրանք դեռ պայքարում են, որպեսզի ՀՀկ-ն էլ հեռանա։ Այդ շարժումը նրա համար էր, որ Սերժ Սարգսյանը դուրս գա։ Ես նրա համար եմ ուզում, որ Սերժ Սարգսյանը դուրս գա, որովհետև նա ճիշտ չի կառավարում մեր երկիրը։ Մեր երկրում այն է վատ, որ լավ աշխատանք գտնելը շատ բարդ է, նրանք պետք է իրենց փողերը բաժանեն աղքատներին, որպեսզի երկրում տիրի հավասարություն, և չլինի աղքատ։ Նաև նրանք չեն գնում և դաշինք կնքում Ադրբեջանի հետ, որպեսզի մարդիկ հանգիստ ծառայեն և մարդիկ չզոհվեն։