Իմ կարծիքով, սա ճիշտ որոշում էր, քանի որ այս երկրի վատ վիճակը կշարունակվեր, և երկրում մարդ չէր մնա, իսկ հիմա արդեն բոլորը հետ կգան, և նորմալ ամբողջական երկիր կլինի։ Նաև բոլոր մարդիկ մինչ այս օրերը այսքան մոտ չեն եղել իրար։ Մենք բոլորս իրար հետ քայլելով և գոռալով <<Քայլ արա, մերժիր սերժին>>, իսկ մեքենաները ազդանշան տալով` փորձում էին մարդկանց հետ լինել։ Ես հետևում էի համացանցով, մեկ անգամ եղել եմ քայլքին և չեմ կարող բացատրել այդ զգացողությունները։ Իմ կարծիքով, միացան մեզ նաև ուրիշ երկրներ փախած հայերը։ Այս քայլքը այն պատճառների վրա է հիմնված, որ նախագահը մտածում է մենակ իր շահերի մասին և արդյունավետ չի օգտագործում պետական միջոցները, իսկ դա ազդում է երկրի սննդի թանկացման վրա։ Նաև երկիրը իր պատճառով ունի շատ պարտքեր, և նախագահը, փոխանակ լուծի այդ պրոբլեմները, պաշտպանվում է հետևյալ բառերով, թե պատերազմ է։ Նաև նա մասնակցել է շատ սպանությունների և խախտել շատ օրենքներ, նաև իր նախագահ դառնալով՝ նա խախտել է ամենամեծ օրենքը. նա չի բնակվել ՀՀ-ում 10 տարի։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия