06.05.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արտավազդ և Կլեոպատրա

Նաիրի Զարյան կամ Հայաստան Եղիազարյան՝հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ, ծնվել է 1900 թվականին, Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Խառակոնիս գյուղում:
Ծանր է նրա մանկությունը:
1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում է Արևելյան Հայաստան, ապրում է որբանոցում: Իր հայրենիքում սովետական կարգեր հաստատվելուց հետո է միայն նրան հաջողվում ստանալ համալսարանական կրթություն և դառնալ ճանաչված գրող:Նաիրի Զարյանը խորհրդահայ գրականության այն դեմքերից էր, որոնք սկզբնավորեցին, կազմավորեցին և բարձրացրին այդ գրականությունը համամիութենական ճանաչման աստիճանի։ Նա այն անուններից է, որոնցով մեր գրականությունը դառնում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին հայտնի իրողություն։

Պատմական այս պոեմ-ողբերգությունը Տիգրան Մեծից հետո Հայաստանում տիրող իրավիճակի,նրա միակ թագաժառանգ Արտավազդի,վերջինիս մեծ սիրո՝Բագրանուշի,նրանց զավակների,և ի վերջո Արտավազդի տխուր վախճանի մասին է:Պոեմում շատ գեղեցիկ է նկարագրված արքայի և թագուհու անդավաճան սերը,նրանց հավատարմությունը միմյանց և հայրենիքի նկատմամբ:

Արտավազդը քաջ էր,խելացի,սակայն երկու հզոր տերությունների միջև չէր կարողանում հանգիստ ու խաղաղ ապրել:Հռոմի տիրակալն ամեն կերպ փորձում էր բարեկամանալ Արտավազդի հետ խնամիական կապերով,սակայն արքան ոչ մի կերպ չէր ընկնում այդ ծուղակը:Արտավազդն իրեն թագավորի դերում չէր տեսնում,նա միշտ երազել էր ապրել խաղաղ և ստեղծագործել:Այս պոեմում նա ներկայացնում է իր ստեղծագործությունը Տիգրան Մեծի մասին՝ի ցույց դնելով բոլոր մանրամասներն ու դավաճանությունները,իրենց հարևան երկրների կեղծ բարեկամությունը,ինչը դուր չի գալիս թատերգությանը ներկա Անտոնիոսին:Պոեմում գեղեցիկ ներկայացված է ոչ միայն արքայի կյանքն ու սերը,այլ նաև հպարտ ու արքային վայել վախճանը:

Բագրանուշը,լինելով ազնվական տոհմից,նույնպես շատ հպարտ,խելացի ու շատ գեղեցիկ կին էր,իսկական հայկական թագուհի:Նա մինչև վերջ մնաց արքայի կողքին,եղավ հավատարիմ ու նվիրված կին և ընկեր:Ինչքան էլ նա վերջում փորձեց արքային համոզել գլուխը խոնարհել հանուն ներման,միայն թե արքան ողջ մնա,սակայն գիտեր,որ արքան միայն արքայավայել քայլ կանի:

Անտոնիոսը,թերևս լինելով հարուստ և ուժեղ,հասկանում էր Հայաստանի առավելությունը,և ամեն կերպ ուզում էր խորամանկությամբ տիրել,ապա իշխել հայերին:Նրան գերել էր հայերի հարստությունն ու ոսկեձույլ աստվածները:Նա փորձեց հայերի օգնությամբ հարձակվել պարթևների վրա,սակայն չլսեց հայ իշխանների խորհուրդներն ու տանուլ տվեց այդ պատերազմը:Իհարկե հետո նրանք դա վերագրեցին որպես դավաճանություն հայերի կողմից:

Կլեոպատրան հայտնի էր իր ուժով,գեղեցկությամբ և իր հանդեպ Անտոնիոսի կույր նվիրական սիրով:Նա սիրում էր հրամաններ տալ,և  նրա հրամանները կատարվում էին առանց քննարկման:Արտավազդը միակն էր,որ չենթարկվեց նրա խնդրանք-հրամանին և չերկրպագեց նրան հրապարակավ,և չարժանացավ Կլեոպատրայի ներմանը:

Պոեմը ներկայացնում է հայ մեծ արքաների և իշխանների ազնվությունը,նվիրվածությունը,նրանց սերն ու հարգանքը երկրի,արքայի,արքայական տոհմի և իրենց դարավոր պատմության նկատմամբ:Պոեմն ավարտվում է այն մտքով,որ պատմությունը կմնա հավերժ և բերնեբերան կտարածվի,ինչքան էլ այն փորձեն ոչնչացնել կամ փոխել:

PS:Ես որպես հայ,հպարտ եմ իմ պատմությունով,իմ նախնիների ստեղծած և մեզ ժառանգած հայրենիքով:Հայրենիք,որն այսօր մի բուռ է մնացել ու դարձել գործիք իր իսկ ժողովրդի համար:Ուզում եմ հասկանալ,թե ուր մնացին Արտաշեսյաններից ու Բագրատունիներից սերած և մեր օրեր հասած սերունդները,և մի՞թե չի գտնվի գոնե մեկը,ով կսիրի մեր հայրենիքն ու կպայքարի հանուն մեր հայրենիքի վաղվա օրվա համար: