24.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մանկավարժական գարնանային ճամբարի երրորդ օր

Կրթահամալիրում  մանկավարժական գարնանային դպրոց-ճամբարի ևս մի հագեցած օր անցավ: Ընդհանուր պարապմունքին հաջորդեցին նախագծային բազմաբնույթ գործունեություններ, մարզական պարապմունքներ ու ճամբարային այլ գործունեություններ:


Շրջակա միջավայրի խնամքն իր պարտիզպուրակային աշխատանքներով սեբաստացիների առաջնային զբաղմունքն էր:

Չմոռացանք  նաև մարզական պարապմունքները: Մանկավարժների մի խումբն այսօր նախընտրեց վոլեյբոլի պարապմունքը:

Այսօր ամփոփվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մանկավարժական նորարարության «Բարեկամություն» 2018թ. առաջին ճամբարը, որի մասնակիցներն էին ՀՀ Շիրակի, Վայոց ձորի, Լոռու, Սյունիքի մարզերից, Երևանից, Արցախից և Վրաստանից մանկավարժական աշխատողներ և սովորողներ: Օրվա ընթացքում հանդիպում եղավ նաև աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի համակարգող՝ խորհրդի անդամ Լևոն Գալաստյանի հետ` «Էկոլոգիական խնդիրներն ու մենք․ ի՞նչ կարող ես անել դու» թեմաներով: