23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Բարեկամություն» ճամբարում

«Բարեկամություն» ճամբարում այսօր ներկայացնում էինք հեղինակային կրթական ծրագրով մշակված գործիքները, տեխնոլոգիաները։

Հանդիպման առաջին մասում կրթահամալիրի դասավանդող Նունե Մովսիսյանը ներկայացրեց նախագծային ուսուցումը՝ առավելությունները, կիրառությունները, զուգահեռներ տարվեցին պետական ծրագրերի հետ։ Ապա ֆլեշմոբները ներկայացրեց Հերմինե Անտոնյանը։

Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր բլոգային ուսուցմանը։ Իրենց բլոգները ներկայացրեցին Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողներ Նարեկ Արշակյանը, Արամ Պետրոսյանը, Անի Արղությանը, Սվետլանա Մելքումյանը, Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Դիանա Տատինցյանը, Արևելյան դպրոցի 4-րդ դասարանի սովորող Լիլիթ Ղազարյանը, դասավանդող Հասմիկ Ղազարյանը։

Սովորողները խոսեցին իրենց բլոգների առանձնահատկությունների մասին, ներկայացրեցին բլոգային ուսուցման առավելությունները, խոսեցին իրենց ձեռք բերած կարողությունների և հմտությունների մասին։

Ամբողջական տեսաշարը՝ Սեբաստացի TV-ի կայքում։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի