21.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հրաշալիքների նոր միջավայր․ գրում են վարդենիկցիները

Իր տպավորությունների մասին գրում է Վարդենիկ համայնքի սովորող Արուս Աբրոյանը․ 9-րդ դասարան։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որքան հուշեր է արթնացնում այդ անունը: Մարտի 21-ին վարդենիկցիների խմբով այցելեցինք կրթահամալիր։ Մեզ համար նորովի բացահայտեցինք կրթական միջավայրը՝ ոչ կաղապարված ձևաչափով: Ուսուցման հետ այստեղ հաճելիորեն համատեղվում է արվեստը, մշակույթը, սպորտը, որոնք անհատի բազմակողմանի զարգացվածության կարևորագույն նախադրյալներն են։ Երբ ուսուցիչը ավագ ընկերդ է, սովորելը ավելի հետաքրքիր ու դյուրին է դառնում: Մեր եռօրյա այցելությունը նոր նպատակների, գաղափարների զարգացման սկիզբ դրեց։ Ամենից շատ զարմացրեց մանկավարժ աշխատողների միասնական աշխատանքը․ մեկը մյուսի հանդեպ տածած սերն ու հարգանքը: Ջերմ ընդունելությունը, հյուրընկալությունը կատարյալ էր: Շնորհակալություն եմ հայտնում դպրոցի ողջ անձնակազմին, սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը։

Կրթահամալիրի անունով աքրստիկոսի հեղինակն է Դավիթ Միրզոյանը

Մենք եկանք ու հիացանք,

Խենթ ու խելառ զվարթացանք,

Ինչո՞ւ այսպես շուտ հեռացանք,

Թողինք հուշեր ու անցանք,

Ա՜խ, կլիներ շատ մեծ բերկրանք,

Րոպեներ, թե ետ դառնաք:

 

Սակայն անգութ ժամանակը՝

Երկրային կյանքի պահակը,

Բերում է մեզ այն նամակը,

Այն երկաթե սուրհանդակը՝

«Սպառվել է  ձեր ժամանակը»:

Տալով ցավոտ այս ապտակը,

Անցնում է մեր ժամանակը՝

Ցանելով մեր մեջ սերմեր,

Ինչպես գործվորն մի ալեհեր: