25.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հեծանվային հեղափոխություն

btrhdr

Անգլերենի ընտրությամբ գործունեության խումբը թարգմանեց «Հեծանվային հեղափոխությու՞ն» հոդվածը՝ յուրացնելով շրջակա միջավայր թեմային առնչվող բառապաշար և տեղեկություն, թե ինչպես են այլ երկրներում պայքարում շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու ուղղությամբ:

bic

Հեծանվային հեղափոխություն

 1.Բոլոր մեծ քաղաքների նման Փարիզն էլ ունի երթևեկության խնդիր` շատ մեքենաներ, բազմաթիվ խցանումներ և արտանետած ծխից առաջացած աղտոտվածություն:  Այսպիսով, 2007թ-ին, քաղաքն իրավիճակը բարելավելու նպատակով սկսեց իրականացնել մի նախագիծ, որը կոչվում է Վելիբ լիբերթի՝ Հեծանվային ազատություն:  Վելիբ նախագիծը թույլ էր տալիս, որ  մարդիկ  վերցնեն հեծանիվ, օգտագործեն այնքան ժամանակ, որքան ցանկանան և հետո թողնեն նույն կամ մեկ ուրիշ հեծանվային կայանում: Առաջին կես ժամը հեծանիվն անվճար է, բայց եթե դու այն չես վերադարձնում երեսուն րոպեների ընթացքում, ստիպված ես վճարել, բայց այն ընդամենը օրական 1 եվրո արժե կամ 29 եվրո՝ ողջ տարվա համար: Հեծանիվները ծանր են, կշռում են 25կգ, բոլորը մոխրագույն են և ունեն զամբյուղ: Կա մոտ 20.000 հոեծանիվ և  շուրջ 1450 հեծանվային կայան: Այսպիսով, հեծանվային կայանները 298 մետրոյի կայարաններից անհամեմատ շատ են:

2. Փարիզը առաջին քաղաքը չէ, որն ունեցավ այսպիսի նախագիծ: Հենց Ֆրանսիայի Լիոն քաղաքում ազատ հեծանվային նախագծեր իրականացվել են դեռ շատ տարիներ առաջ: Սակայն ոչ բոլոր մարդիկ են մտածում, որ դա հիանալի գաղափար է: Մի փարիզեցի ասում է, որ այս հեծանիվներն ընդհամենը կարճ ճամփորդությունների համար են նախատեսված: Եթե մարդիկ ցանկանան ճամփորդել մեծ քաղաքի շուրջ, նրանք չեն կարող օգտագործել հեծանիվ: 

3. Քաղաքի խոսնակն ասում է, որ հեծանվային նախագիծը չի լուծի մեր ճանապարհային խնդիրնրը, բայց այն կարող է նվազեցնել մթնոլորտում աղտոտվածության մակարդակը: Ճանապարհային երթևեկությունը գործարանային ծխի հետ միասին մեծ խնդիր է: Յուրաքանչյուրը գիտի գլոբալ տաքացման և դրամատիկ կլիմայական փոփոխության մասին: Մենք գիտենք, որ սա մասամբ այն պատճառով է, որ անհետանում են արևադարձային անտառները: Բացի դա աշխարհում բավականին շատ է աղտոտվածությունը: Եվ մենք կարող ենք օգնել՝ բարևավել իրավիճակը հենց այս պահից սկսած: Հեծանիվները կարող են նաև օգնել մարդկանց՝ վարել ավելի առողջ կենսակերպ:

Եթե մենք չձեռնարկենք այսպիսի քայլեր, ապա երթևեկության խցանումներն ավելի կշատանան և ջերմաստիճանը կշարունակվի բարձրանալ, որի հետևանքով մեր շրջակա միջավայրի խնդիրները կվատթարանան:

Ինչպես նաև Կարինե Գոմցյանի բլոգում: