Կենսագրություն
Նապոլեոն Բոնապարտը եղել է փայլուն զորավար, դիվանագետ, օժտված է եղել զարմանահրաշ ինտելեկտով, ֆենոմենալ հիշողությամբ և զարմանալի աշխատասիրությամբ: Մի ամբողջ դարաշրջան կոչվել է նրա անունով, իսկ նրա արարքները ժամանակակից սերնդի մեծամասնության համար դարձել է ցնցող: Նրա ռազմական քաղաքականության մասին խոսվում է բազում գրքերում: Փայլուն ռազմագետ, նշանավոր քաղաքան գործիչ, կայսր Նապոլեոն I Բոնապարը ծնունդով կորսիկացի էր: Նա ծնվել է օգոստոսի 15-ին՝ 1769թ. Այաչո կղզում, ոչ հարուստ ազնվական ընտանիքում: Հայրը՝Կառլո դի Բոնապարդը, զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ, իսկ մայրը՝ Լետիցիա Ռամոլինոն, զբաղվում էր երեխաների դաստիարակությամբ: Ծնունդով բոլորը կորսիկացիներ են: Բոնապարտ ՝ հայտնի կորսիկացու ազգանվան տոսկանական տարբերակն է: Գրագիտություն նա ստանում է տանը, և սուրբ պատմու, իսկ վեց տարեկան հասակում արդեն հաճախում է մասնավոր դպրոց: Տասը տարեկան հասակում սկսում է հաճախել Օտենյան քոլեջ, որտեղ նա սովորում է շատ կարճ ժամանակ: Քոլեջ գնալուց հետո շարունակում է ուսումը Բրիեննի ռազմական ուսումնարանում: 1784 թվականին ընդհունվում է Փարիզյան ռազմական ակադեմիա: Ուսումը քոլեջում ավարտելուց հետո ստանում է լեյտենանտի կոչումը, սկսած 1785 թվականից ծառայում է հրետանիում:
Վաղ տարիներ
Վաղ տարիքում Նապոլեոնը ապրում էր համեստ պայմաններում և միայնակ, զբաղվում էր գրականությամբ և ռազմաքաղաքականությամբ: 1788 թվականին, լինելով Կորիսկում, զբաղվում էր պաշտպանական շինությունների ամրապնդմամբ, զբաղվում էր աշխարհազորի զեկույցի կազմակերպմամբ: Իր գրականական ստեղծագործությունները նա համարում էր առաջնահերթ, ցանկանալով դառնալ հանրահայտ և հարուստ:
Մեծ հետաքրքրությամբ նա կարդում էր գրքեր պատմության մասին։ Նա զբաղվում էր նաև աշխարհագրությամբ, տարբեր երկրների եկամուտներն էր հաշվում, կարդում էր օրենսդրական փիլիսոփայության վերաբերյալ գրքեր, տարված էր Ժան-Ժակ Ռուսոյի և Ռեինալի գաղափարներով: Գրել է Կորիսի պատմությունը, «Զրույց սիրո մասին»,«Քողարկված Մարգարեն», «Գրաֆ Էսսեքս» գրքերը:
Երիտասարդ Բոնապարտի ստեղծագործություններից գրեթե բոլորը՝ բացի մեկից, ձեռագիր են մնացել: Բոլոր իր ստեղծագործություններում հեղինակը ցույց է տալիս իր ատելությունը Ֆրանսիայի նկատմամբ, համարելով նրան Կորսիկի գրավողներ: Երիտասարդ Նապոլեոնի ստեղծագործություններից մեծամասնությունը ունեն քաղաքական բնույթ և նրանց մեջ ներթափանցված է հեղափոխական միտքը:
Հեղափոխությունը և ռազմական կարիերան
Ֆրանսիական հեղափոխությունը Նապոլեոն Բոնապարտը դիմավորում է բարձր էնտուզիազմով և 1792 թվականին մտնում է Յակոբինյան ակումբ: Անգլիացիների նկատմամբ տարած հաղթանակից հետո (Տուլոնում) 1793 թվականին ստանում է բրիգադային գեներալի կոչում: Դա դառնում է բեկումնային իրադարձություն նրա ամբողջ կյանքում, որից հետո էլ սկսում է իր փայլուն ռազմական կարիերան:
1795 թվականին Նապոլեոնը կանխում է ռոյալիստական ապստամբությունը, որից հետո դառնում է բանակի հրամանատար: Իր հրամանատարության օրոք՝ 1796-1797 թվականներին, կազմակերպում է իտալական արշավանքը և ցույց տալիս իր տաղանդը, որ մեծ ճանաչում է բերում իրեն՝ ողջ մայրցամաքում և հայտնի է դարձնում նրան ամբողջ մայրցամաքով: 1798-1799 թվականներին դիրեկտորիան ուղարկում է նրան ռազմական արշավանքների դեպի Եգիպտոս և Սիրիա:
Արշավանքն ավարտվում է պարտությամբ, բայց այն իբրև անհաջողություն չի դիտվում: Նա ինքնակամ թողում է զորքը, որպեսզի մարտնչի ռուսների դեմ՝ Սուվորով անունով հրամանատարի գլխավորությամբ: 1799 թվականին գեներալ Նապոլեոն Բոնապարտ վերադառնում է Փարիզ: Դիրեկտորիան այդ ժամանակ հասել էր իր ճգնաժամի գագաթնակետին:
Հեղաշրջումից և կոնսուլության հռչակումից հետո՝ 1802 թվականին, նա դառնում է կոնսուլ, իսկ 1804 թվականին՝ կայսր: Հենց այդ տարում Նապոլեոնի մասնակցությամբ հրատարակվում է նոր քաղաքական օրենսգիրք, որի հիմքում ընկած էր հռոմեական օրենսդրությունը:
Կայսրության վերելքը
1804 թվականի մայիսի 22-ին, Սենատի որոշմամբ, Նապոլեոն Բոնապարտը դառնում է Ֆրանսիայի կայսրը։1805 թվականին Նապոլեոնը թագադրվում է Իտալիայում ,որպես Իտալիայի թագավոր։Կայսրը 1805 թվականի սեպտոմբերին սկսում է նոր պատերազմ՝անցնելով Հռենոսը՝ ներխուժելով Գերմանիայի տարածք։Հոկտեմբերի 20-ին ավստրիական բանակը հանձնվում է, իսկ ֆրանսիական բանակը շարժվում է դեպի Վիեննա։Գեներալներ Լաննի,Մյուրատի խաբեության շնորհիվ Ֆրանսիական բանակը մտավ Վիեննա, սակայն պատերազմը դեռ ավարտված չէր և ավստրո-ռուսական զորքերի հրամանատար էր դարձել Կուտոզովը։Պատերազմի գլախավոր Աոստերլցի ճակատամարտում ֆրանսիական բանակը ջախջաղեց թշնամու 87000 հոգանոց զորքին։1805թվականի դեկտեմբերի 26-ին կնքվում է հաշտության պայմանագիր հօգուտ Ֆրանսիայի։Նապոլեոնը բանակին հրաման է տալիս շարժվել դեպի Նեապոլ։ 1806 թվականին Ժոզեֆ Բոնապարտը դառնում է Նեապոլի թագավոր։1806 թվականին ՝փետրվարի 26-ին, Պրուսիան պաշտոնապես դառնում է Ֆրանսիայի դաշնակիցը,սակայն այդ դաշնակցությունը երկար չի տևում։1806 թվականի հոկտեմբերի 7-ին սկսվում ֆրանկո-պրուսական պատերազմը։Հոկտեմբարի 14-ին Յենայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պրուսացիները տալիս են 45000զոհ և 200 թնդանոթ։Հոկտեմբերի 26-ին Դավուի կորպուսը մտնում է Բեռլին։1805 թվականի հոկտեմբերի 22-ին պրուսական թագավորը հաշտություն է խնդրում Բոնապարտից,սակայն նա հրաժարվում է։1806
թվականի հունվարի 27-ին Բեռլինում Նապոլեոնը ստորագրում է մայրցամաքային բլոկադայի պայմանագիրը։ Սկսվում է նոր պատերազմ Ռուսաստանի դեմ՝ Լեհաստանի տարածքում։Առաջին ճակատամարտը տեղի ունեցավ 1806 թվականի դեկտեմբերի 25-ին՝Նարև գետի վրա՝Պուլտուսկի մոտ։Զորքերից երկուսն էլ շատ զոհեր տվեցին,սակայն այդպես էլ չպարզվեց ,թե ո՞վ հաղթեց ճակատամարտում։Երկու բանակներին էլ հաշտություն է պետք։ Նապոլեոնը գնում է Վարշավա ,որտեղ կապվում է Մարիա Վալևսկայայի հետ։Ամենավճռական ճակատամարտը տեղի է ունենում 1807 թվականի փետրվարի 7-ին Պրեսիշ-Էյլաուի մոտ։Ֆրանսիական բանակը անձամբ գլխավորում էր Նապոլեոն Բոնապարտը, մարշալներ Մյուրատի,Լաննի,Սուլտի,Դավուի հետ,իսկ ռուսական բանակը գլխավորում էր Բերնադոտը։Այս ճակատամարտում հաղթող կամ պարտվող չեղավ։ Ռուսական բանակը տվեց 30000 զոհ ,իսկ ֆրանսիական բանակը՝ 20000 զոհ։Սակայն արդեն ֆրանսիացիները կորցրել էին 60000 մարդ և բանակ էին կանչվել 1808 թվականի զորակոչիկները։1807 թվականին Ֆրիլանդի մոտ ռուսները պարտվեցին։1807 թվակնի հունիսի 25-ին,ժամը 11-ին Նեման գետի ափին հանդիպեցին Նապոլեոն Բոնապարտն ու ռուսական ցարը՝Ալեքսանդր Առաջինը։Տեսակցությունը շարունակվեց 2 ժամ։Երբ նրանք վրանից թևանցուկ դուրս եկան, արդեն բարեկամ ու դաշնակից էին։1807 թվականի հուլիսի 7-ին կնքվում է Տիլտիզի հաշտության պայմանագիրը Ռուսական ու Ֆրանսիական կայսրությունների միջև։1807 թվականի նոյեմբերի 23-ին առանց կրակոցի Տոսկանան միավորվում է Ֆրանսիական կայսրությանը;Մինչ այդ 1807 թվականի նոյեմբերի 19-ին էլի առանց ոչ մի կրակոցի Բոնապարտի մանկության ընկեր Ժյունյոն հասնում է Լիսաբոն՝Պորտուգալիայի մայրաքաղաք և այնտեղ հռչակվում որպես Պորտուգալիայի թագավոր՝ այն կցելով Ֆրանսիային։1808 թվականի մայիսի 10-ին Իսպանական թագավորը հրաժարվում է գահից,իսկ 1808 թվականի հունիսի 6-ին Ժոզեֆը դառնում է Իսպանիայի թագավորը։
Կայսրության ավերում
1812 թվականին սկսվեց կայսրության անկումը, երբ ռուսական զորքերը հաղթեցին Նապոլեոնի բանակին: 1814 թվականին ստեղծված հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծումը, որի մեջ մտնում էին՝Ռուսաստանը, Ավսրտիան, Պրուսիան և Շվեդիան, դարձավ կայսրության կործանման պատճառը: 1814 թվականին կոալիցիան ջախջախեց ֆրանսիացիներին և մտավ Փարիզ: Նապոլեոնը հրաժարվեց գահից, բայց նրա կայսերական տիտղոսը պահպանվեց: Նրան աքսորեցին՝դեպի Էլբա կղզի, որը գտնվում է Միջերկրական ծովում: Սակայն աքսորված կայսրը այնտեղ չմնաց երկար ժամանակ:
Ֆրանսիայի քաղաքացիները և զինվորականները դժգոհ էին իրավիճակից և զգուշանում էին Բուրբոնների և ազնվականների վերադարձից: Բոնապարտը փախուստի է դիմում և 1815 թվականի մարտի 1-ին ուղևորվում է Փարիզ, որտեղ նրան հիացմունքի խոսքերով դիմավորում են քաղաքացիները: Ռազմական գործողությունները վերսկսվում են: Պատմություն այդ ժամանակաընթացքը հայտնի է դառնում «100 օր» անունով: Նապոլեոնյան զորքերի վերջնական ջախջախումը տեղի է ունեցել 1815 թվականի հունիսի 18-ին, Վաթերլոյի ճակատամարտում:
Գահընկեց կայսրը գերվեց անգլիացիների կողմից և նորից աքսորվեց: Այս անգամ նա հայտնվեց Ատլանտյան օվկիանոսում, սուրբ Ելենայի կղզում, որտեղ ապրեց ևս վեց տարի, որից հետո որոշ գիտնականների տեղեկացմամբ, նրան թունավորեցին, քանզի վախենում էին, որ նա կարող է փախչել:
Մահ
Նրա կյանքի վերջին տարիները լցված էին տանջանքներով, որոնք առաջացրել էր նրա անբուժելի հիվանդությունը: 1821 թվականի մայիսի 5-ին Նապոլեոն I Բոնապարտը մահացավ՝ 51 տարեկան հասակում:
Համաձայն վարկածներից մեկի, մահվան պատճառը ուռուցքն էր, իսկ համաձայն մյուսի՝ մկնդեղով թունավորումը:
Աղբյուրներ՝Վիկիպեդիա Հանրագիտարան, Наполеон Бонапарт, Наполеон I
Խորհրդատու՝Աշոտ Տիգրանյան
Հետաքրքիր է․․․
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия
“The 7 Best Different Roulette Games Strategies 2024 Professional Guid