23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Ինդիգո երեխաներ». նախագիծ պատմությունից

«Ինդիգո երեխան» կեղծ գիտական եզրույթ է, որը բնութագրում է երեխաների, որոնք ունեն յուրահատուկ, տարօրինակ և գերբնական հատկանիշներ և կարողություններ։ Եզրույթը առաջին անգամ օգտագործել է էքստրասենս համարվող Նենսի Էն Տեպը,  որպեսզի բնութագրի երեխաներին, որոնք իր կարծիքով ունեն ինդիգո գույնի աուրա։ Այնուհետև եզրույթը զարգացրել և օգտագործել են գիտնականներ Ջեն Թոբերը և Լի Քերոլը։ Եզրույթը լայն տարածում է գտել 1990-ական թվականների վերջին՝ Նյու էյջ շարժման շնորհիվ։ Ինդիգո երեխաներին վերագրում են մեծաքանակ տարբերող հատկանիշներ, ինչպիսին են՝ բարձր ինտելեկտը արտասովոր զգայունություն, հեռազգացողական ունակություններ և այլն։ Հաստատվում է նաև, որ ինդիգո երեխաները ներկայացնում են մարդկանց նոր ռասսան։ «Ինդիգո երեխաներ» երևույթին նվիրվել են մի քանի ֆիլմեր և մեծաքանակ գրքեր, սակայն հեղինակները տարբերվում են իրենց տեսակետներով։

Չնայած մեծ տարածման՝ չկա որևէ գիտական ապացույց, որը հաստատում է այս ֆենոմենի գոյությունը։ Թերահավատ մանկավարժները և լրագրողներ նշում են, որ «Ինդիգո երեխաներ» եզրույթն իր մեջ կրում է միստիկական տարրեր։ Բացի այդ, ինդիգո երեխաների հատկանիշների մեծ մասը վաղուց հայտնի է հոգեբույժներին և հոգեթերապևտներին և նկարագրվում է որպես ուշադրության և գերակտիվության դեֆիցիտի սինդրոմ։

Ամերիկացի աստվածաբան, փիլիսոփայության դոկտոր, ասվածաբանության ամբիոնի և կրոնի պատմության դասախոս Սառա Ուիդոնը կարծում է, որ ինդիգո երեխաների սոցիալական նախագծումը հանդիսանում է պատասխան «Ամերիկայում մանկության զգալի ճգնաժամին», որը բացատրվում է բնակչության քանակով, ինչպես նաև ուշադրության և հիպերակտիվության դեֆիցիտի սինդրոմի տարածմամբ։ Ուիդոնը կարծում է, որ ծնողները իրենց երեխաներին անվանում են ինդիգո, որպեսզի համարժեք բացատրություն տան նրանց տարօրինակ վարքին, որը այդ սինդրոմի հետևանքն է։ Գոյություն ունեն մի շարք վարկածներ, թե ովքեր են ինդիգո երեխաները: «Ինդիգո երեխաներ»  տերմինը մարդկանց բառապաշարի մեջ մտցրին մարդիկ, որոնք ուսումնասիրել են նման երեխաների միջավայրը:

Անսովոր երեխաների աուրայի հետազոտության ժամանակ նրանք պարզեցել են, որ աուրան նրանց մոտ մուգ կապույտ գույնի է, այսպես կոչված՝ ինդիգո գույնի: Ինդիգոն էներգիայի գույն է, որը նոր է մեր մոլորակի համար, իսկ ինդիգո երեխաները հաջորդ ներկայացուցիչ են: Ինդիգո երեխաները ոչ միայն անսովոր գույնի աուրայով երեխաներն են, նրանք նախևառաջ ոչ օրդինար երեխաներ են, ովքեր ամեն ինչով տարբերվում են երեխաների մասին ունեցած մեր պատկերացումներից: Փոքր հասակից նրանք դատում են աշխարհի ճակատագրի մասին, դրսևորում են ունիկալ տաղանդներ, տարբերվում են վարքով, ունեն լիդերական հատկություններ, պատմում են իրենց անցած կյանքերի, այլ տիեզերքների մասին և կարողանում են մտքեր կարդալ: Ինդիգո երեխաների բնորոշ գծերից մեկը հանդիսանում է պատկերավոր ամբողջական ընկալումը: Նա ընդունակ է ընկալել մեծ փոխկապվածություններ, նաև տեքստեր: Այսպիսի մտածողությունը տեղի է ունենում 400 — 2000 անգամ արագ, քան սովորական մտածողությունը: Սա բացատրում է այն, որ ինդիգո երեխաները ունեն շատ բարձր IQ: Այս երեխաների կողմից օգտագործվում է իրենց ուղեղի 10-14 %-ը: Ինդիգո երեխաների գլխավոր առանձնահատկություններից մեկը հանդիսանում է նրանց շրջակա աշխարհի ճանաչման միջոցը: Ի տարբերություն փորձի և սխալի մեթոդի՝ նրանք օգտագործում են ինտուիցիան, որի միջոցով ինֆորմացիա են ստանում վերևից, թե որ որոշումը ճիշտ և արդյունավետ կլինի: Երկրի վրա բոլոր մադիկ ունեն որոշակի առաքելություն, որն իրականացնելով մարդը կարճ ճանապարհով գնում է դեպի ճշմարտություն: Ինդիգո երեխաների տարբերությունն այն է, որ նրանք վաղ տարիքից գիտեն այդ առաքելության մասին,  զգում են և ցանկություն ունեն հետևել դրան: Ծնողների և հասարակության խնդիրը այն է, որ օգնեն նման երեխաներին բացահայտել և թույլ տան իրագործել իրենց մեջ դրված գիտելիքները, օգնել բերելու մեր աշխարհի համար նոր գիտելիքներ: Նրանք կոչված են ապագայում փոխել մեր աշխարհայացքը և իրականացնել Աստծո մտահղացումը՝ նոր հասարակության ստեղծման համար։

Հետազոտությունը՝ Արշիլ Խաչատրյանի
Նկարը՝ http://galatv.am կայքից