24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հայ բառի ու բանի քաղցրությունը Թումանյանով ենք զգում

Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ 2008 թվականից ի վեր այս օրը նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր․ հաճելի է, որ գիրքը կրկին վերադառնում է մեր առօրյա և արժևորվում: «Գիրքը Թումանյանի կենսակերպն էր, և բազմաթիվ են հուշերը այն մասին, որ գրպանի մինչև վերջին կոպեկը պատրաստ էր տրամադրել նախընտրելի գիրքը գրախանութից ձեռք բերելու համար: Որպես բարձր ճաշակի տեր անձնավորություն՝ Թումանյանն ուներ իր համար խիստ կարևոր սկզբունք. գիրքը պետք է լիներ գեղեցիկ կազմով: Իր գրքերը հրատարակելիս ևս այդ սկզբունքը սրբորեն պահպանում էր»։