28.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Գնում եմ ես վեր…

Ես միշտ ցանկացել եմ բարձրանալ վեր` դեպի տիեզերք: Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչ կա տիեզերքում: Ճիշտ է, ես գիտեմ, որ այնտեղ մոլորակներ կան և արեգակ, նաև գալակտիկաներ, բայց ես կուզենայի իմ աչքով տեսնել դրանք, ոչ թե հեռուստացույցով: Ես սիրում եմ տիեզերքը և նաև շատ վախենում դրանից: Սիրում եմ այն բանի համար, որ այնտեղ շատ գեղեցիկ է, և նաև սիրում եմ համաստեղությունները, որոնք կազմվում են աստղերով: Տիեզերքից վախենում եմ նրա համար, որ կարող է ինձ վրա մի հսկայական երկնաքար ընկնել, կամ ես հանդիպեմ այլմոլորակայիններին: Ես շատ եմ սիրում տիեզերքը: