Երկինքը մռայլ, դժգույն հայացքով,
Սարսափած դեմքով նայեց աշխարհին ու նրան ասաց.
-Երկիր, ախ, երկիր…
Աշխարհը դարձել է չարիք,
Ստի, խաբկանքի մի կծիկ,
Որի թելերով գործում են մարդիկ…
Դարձել եմ մռայլ, չարի մի տնակ.
Եվ սերը դարձավ մի ատելություն,
Մի ամբողջություն, զարհուրանք ու վախ…
Վախն է, որ այսօր դարձել է գործվածք,
Որը գործեցին ստով թաթախված
Ու զարհուրանքով վազվզող մարդիկ…
-Երկիր, ախ, երկիր…
Աշխարհը դարձել է չարիք,
Ստի, խաբկանքի մի կծիկ…
Հետաքրքիր է․․․
7 Slots Muhteem Bir Deneyime Hazr Msnz!
7 Slots Yeni yelere zel Frsat!
7 Slots Kazanl lk Admlar!