24.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երանի ես թռչուն լինեի…

Երանի ես թռչուն լինեի: Կկարողանայի տեսնել աշխարհը, կթռչեի երկրից երկիր և ավելի տեսարժան վայրեր կգնայի: Երանի ես թռչուն լինեի, որ կարողանայի ծառի վրա բույն հյուսել և չտարբերվել ուրիշ թռչուններից: Երբ ես թռչուն լինեի, կգնայի Մասիսի վրա կնստեի ու կնայեի Հայաստանիս ու մտորումներ կանեի: