22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Դդմի մասին

ԴԴՄԻ ՄԱՍԻՆ

Դդումը դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է։ Հայտնի է 13, ՀՀ-ում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային:

Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների։ Պտուղներըպարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա, վիտամիններ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա)։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն:

               

Մեր օրերում դդումի արժանիքները թերագնահատված են մնում, սակայն այդ բանջարեղենը բավական օգտակար է մարդու առողջության համար։ Այս մասին հայտնում են Գերմանիայի սննդի ինստիտուտի աշխատակիցները։

Նրանց խոսքով՝ դդմի մեջ շատ կարեւոր սննդային նյութեր են պարունակվում, այն հեշտ է մարսվում, վերականգնիչ եւ պաշտպանիչ էֆեկտ ունի, ինչը հատկապես կարեւոր է մարսողական համակարգի, սրտի եւ երիկամների հիվանդություններ ունեցող մարդկանց համար:

ԴԴՄԻ ՏԵՍԱԿ

Դդումը հայտնի է եղել Հին Եգիպտոսում, բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հայ բժշկապետերը։ Ըստ Ա. Ամասիացու` դդումն օգտակար է գլխուղեղի ուռուցքի, մենինգիտի, մաղձոտության դեպքում։ Սպիտակեցնում և փայլեցնում է ատամները։ Հյութն օգնում է հազի և կրծքի ցավի դեպքում:

Կալիումի բարձր քանակի շնորհիվ դդումը օգնում է օրգանիզմից դուրս հանել ավելորդ հեղուկը, իսկ դրա հետ մեկտեղ՝ թունավոր եւ օրգանիզմին ոչ պետքական շատ նյութեր։ Բացի այդ, դդումն հարուստ է А, С, Е, В վիտամիններով, կալցիումով, մագնիումով եւ ֆոլաթթվով։ Դդմի հակաօքսիդանտները եւ կարատինոիդները հակականցերոգեն արդյունք են ապահովում, իսկ ֆիտոստերին հորմոնը խթանում է միզապարկի եւ շագանակագեղձի նորմալ աշխատանքը:

Դդմի սերմի յուղը նույնպես օգտակար է, պնդում են մասնագետները։ Այն մոտ 80 տոկոսով հագեցած ճարպաթթու է պարունակում, ինչպես նաեւ վիտամիններ, հանքանյութեր, քլորոֆիլ եւ արժեքավոր եթերայուղեր, որոնք թույլ են տալիս նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը եւ արյան մեջ խոլեստերինի քանակը:

Դդմից պատրաստած կերակրատեսակները հատկապես հաճելի է ուտել գինու հետ։ Դդմի հետ իդեալական կլինի մրգային սպիտակ գինին։ Իսկ եթե դդումը մատուցում եք որպես խավարտ մսի հետ, ապա մասնագետները խորհուրդ են տալիս խմել թույլ կարմիր գինի:

Նրա ծաղիկները հարուստ են հակաօքսիդենտ հատկությամբ: Օգտակար է լյարդի երիկամների հիվանդության համար: Դդումի ծաղիկից պատրաստում են մուրաբա, չիր և ղափամա: Դդմի պտղամիսը հարուստ է (B1, B2, PP),C-վիտամիներով: Նաև դդումի հյութը շատ օգտակար է աղիների մաքրմանը: Լավացնում է հիշողությունը: Շատ օգտակար է նաեւ դդումի կորիզների բուսայուղը, որն օգտագործվում է աղցաների մեջ:

Դդումի բջջանյութը իջեցնում է տաքությունը, օգնում է բարձր թթվայնությամբ աղեստամոքսային տրակտի խանգարումների դեպքում: Դդումով շիլան նիհարեցնող միջոց է,սրտային հիվանդությունների դեպքում օրը 1/2 բաժակ դդումի հյութ խմեք: Կանխում է օրգանիզմի ծերացումը, իսկ մաշկը պաշտպանում է կնճիռներից եւ ծերության հետքերից:

Ըստ բժիշկ Ուիլյամ Հարվեյի. «Շագանակագեղձը տղամարդու երկրորդ սիրտն է»։ Դդումի սերմը մեղմացնում է սրտի ցավերը և օգտակար է շագանակագեղձի բորբոքման դեպքում` միայն մեկ պայմանով, որ պետք է ուտել կանաչավուն թաղանթի հետ։ Դդումը հայտնի է եղել Հին Եգիպտոսում, բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հայ բժշկապետերը։ Ըստ Ա. Ամասիացու` դդումն օգտակար է գլխուղեղի ուռուցքի, մենինգիտի, մաղձոտության դեպքում։ Սպիտակեցնում և փայլեցնում է ատամները։ Հյութն օգնում է հազի և կրծքի ցավի դեպքում:

Մշակվում են դդումի դեկորատիվ եւ ուտելի տեսակներ, կուժանման հաստ պատերով դդումից պատրաստում են հեղուկներ պահպանելու համար նախատեսված սպասք Դդումի 100 գրամ պտղամիսը պարունակում է 1գ սպիտակուց, 4-6գ յուրացվող ածխաջրեր, 1,9 սննդաթել, 1,5մգ կարոտին, 8մգ ասկորբինաթթու, 0,13մգ պիրիդոքսին, (B6), 0,4մգ պանտոտենաթթու (B5), 0,5մգ նիացին (PP), 14 մկգ ֆոլացին (B9), 0,06 մգ ռիբոֆլավին (B2), 0,05մգ տիամին (B1), ֆլավոններ։ Հարուստ է կալիումի, երկաթի, պղնձի, ցինկի աղերով, պարունակում է նաեւ կալցիում, մագնիում, ֆոսֆոր։ Կալորիականությունը` 29 կկալ: