23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը

 

Ժողովուրդնրի ու լեզուների առաջացման հարցը մարդկանց հետաքրքրել է դեռ XVII-XIX (17-19) դարերում։ Համեմատական լեզվաբանությունից պարզ դարձավ, որ ներկայիս ժողովուրդների նախնիները կազմել են մեծ ընտանիքներ։ Դրանք գիտության մեջ կոչվեցին «Մայր ժողովուրդներ», իսկ նրանց զբաղեցրած տարածքները «նախահայրենիքներ»։ Հայերը ունեն հնդեվրոպական ծագում, այսինքն մի շարք այլ ժողովուրդների նախնիների հետ կազմել են մեկ ազգային ընդհանրություն։ Այն այսօր գիտության մեջ կոչվում է «Հնդեվրոպական մայր ժողովուրդներ»։ Լեզվաընտանիքի անվանակոչումը պայմանավորված է ժողովուրդների՝ Հնդկաստանից մինչև Եվրոպաի արևմուտք տարածվածությամբ։ Հնդեվրոպական նախահայրենիքը հայկական լեռնաշխարհն է՝ Փոքր Ասիայի արևելյան, միջագետքի հյուսիսային և Իրանական սարահարթի հյուսիսարևմտյան շրջանում։ Հնդեվրոպական մայր լեզվից են առաջացել՝ ռոմանական, գերմանական, սլավոնական, հնդկական, իրանական և այլ լեզուներ։ Հայերենը, ալաբերենը և հունարենը միակ 3 լեզուներն են, որ գործում են ինքնուրույն։ Հյերը միակ ժողովուրդներն են, որի ծագումն ու կազմավորումը տեղի է ունեցել հայկական լեռնաշխարհում, այսինքն հայերը հայկական լեռնաշխարհի բնիկ տերերն են։ Հայերի ծագման մասին գրվել է հայկական, հունական, վրացական, հին եբրայական, արաբական, պարսկական գրավոր հուշարձաններում։
Հայկական ավանդազրույց։ Աստվածաշնչի առաջին ծննդոց գրքից մեզ հայտնի է, որ համաշխարհային ջրհեղեղից հետո վերացավ ողջ մարդկությունը, ողջ մնաց միայն Նոյը իր ընտանքի հետ։ Նրա տապանը հանգրվանել է Հայկական լեռնաշխարհում «Արարատ լեռների վրա»։ Ըստ նույն աղբյուրի՝ բոլոր ազգերը առաջացել են Նոյի որդիներից՝ Հաբեթից, Սեմից, Քամից։  Ձևավորվեց հայոց ծագումնաբանության նոր տեսություն, որի համաձայն Հայկ նահապետի հայրը Թորգոմ նահապետն է՝ Նոյի Հաբեթ որդու ժառանգներից մեկը։ Թորգոմ նահապետը համարվում է Թորգոմա տանանվանադիր-նախնին։ Թորգոմա տունը եղել է Եփրատի վերին ավազանում։ Այստեղից էլ ծագում է «Հաբեթածին», «Թորգոմածին», «Թորգոմյան տան» անվանումնները։ Հայոց ծագումնաբանության կարևոր մաս է կազմում նաև «Հայկ և Բել» վիպասքը, որում արտացոլվում է Հին միջնադարի և Հայկական լեռնաշխարհի միջև դարավոր կռիվը։ Ավանդույթում Հայկը մենամարտել է բռնակալ Բելի հետ և հաղթել է նրան, և այդ օրից հետո հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց տոմարը։  Հայկական ավանդության համաձայն ժողովուրդը կոչվեց հայ, և երկիրը՝ Հայք, Հայաստան, իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացավ Հայաստանի «Արմենիա» և հայերի «արմեն» անվանունները։
Հունական ավանդազրույց։  Հայերի մասին հունական ավանդությունում զրույցը կապվում է Հին Հուհաստանում տարածված արգոնավորդների հետ։ Վերջինիս համաձայն՝ հերոս Յասոնը և նրա ընկերները Ագրո նավով  կատարում են նավարկություն դեպի Սև ծովի արևելյան ափեր՝ Կոլխիդա, որի նպատակն էր երջանկություն և հարստություն բերող ոսկե գեղբը ձեռք բերել։ Յասոնի և ընկերների նավարկությանը միանում է Արմեոսը, ով Հունաստանի Թեսալյա մարզի Արմենյոն քաղաքից էր։ Զրույցի համաձայն նա չի վերադարձել Հունաստան այլ հաստատվել է Հայաստանում, որն էլ նրա անվամբ կոչվեց «Արմենիա»։
Վրացական ավանդություն։ Վրացական ավանդույթը գրի է առնվել IX-XI-դարում վրաց հեղինակների կողմից։ Ըստ վրացական ավանդույթի Թարգամսի (Թորգոմ) ութ որդիներից առաջացան ութ ժողովուրդներ․ ավագ որդի Հայոսից՝ հայերը, Քարթլոսից՝ վրացիները, մյուս որդիներից ՝ կովկասյան մի շարք ժողովուրդներ։ Հայերի մասին ավանդություն գրվել է նաև երբրայական, արաբական և պարսկական ավանդազրույցներ, որոնք իբրև սկզբնաղբյուր էական հավելումներ չեն բերում հայոց ծագումնաբանության մեջ։ Ես իմացա , որ համեմատական լեզվաբանությունից պարզ դարձավ, որ ներկայիս ժողովուրդների նախնիները կազմել են մեծ ընտանիքներ։ Դրանք գիտության մեջ կոչվեցին «Մայր ժողովուրդներ», իսկ նրանց զբաղեցրած տարածքները «նախահայրենիքներ»։ Հայերը հնդեվրոպական ծագում ունեն։ Այն այսօր գիտության մեջ կոչվում է «Հնդեվրոպական մայր ժողովուրդներ»։ Հայերը ունեն հնդեվրոպական ծագում, այդ պատճառով նրանց անվանում էին «Հնդեվրոպական մայր ժողովուրդ»։ Նաև շատ հետաքրքիրեց ինձ այն փաստը, որ Հայկ նահապետի հայրը Թորգոմը Նոյի տղա Հաբեթի ժառանգներից մեկն էր։ Թորգոմը տանանվանադիր-նախնին էր։ Իմ կարծիքով երկու ավանդազրույցներն շատ հետաքրքիր էին, բայց ինձ ավելի իրականության մոտ թվաց Վրացական ավանդազրույցն։

Աղբյուրը՝ http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_hay_joxovrdi_tsagumn_u_kazmavorumy, http://gevpapayan.blogspot.am/2015/05/blog-post_11.html, http://tinasarkisian.blogspot.am/2016/02/blog-post_25.html