20.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

23.01.2018

dav

Այսօր ձմեռային ճամբարի երրորդ շաբաթվա երկրորդ օրն էր: Ճամբարային ժամերը անցնում են շատ հետաքրքիր: Առավոտը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որը անցկացնում ենք երգ ու պարով՝ Վրաստանից մեզ հյուրընկալած խմբի հետ: Օրվա ընթացքում լուծեցինք հետաքրքիր մաթեմատիկական խնդիրներ: Քննարկեցինք մեր վաղվա օրը, իսկ հետո էլ ունեցանք ընտրությամբ գործունեության դաս: Ապա ընդմիջում արեցինք, որից անմիջապես հետո խաղացինք ինտելեկտուալ խաղեր՝ այդպիսով ավարտելով այսօրը: