Նոր Տարի, Սուրբ Ծնունդ. Ամանորի տոները մի ժամանակահատված են, երբ ամեն ոք՝ մեծ, թե փոքր, սկսում են հավատալ հրաշքների, փորձում են դառնալ ավելի բարի, ուշադիր, հոգատար միմյանց նկատմամբ: Իրենց սերն ու նվիրումն արտահայտում են նվերներով: Սուրբ Ծննդյան տոներին միմյանց նվերներ տալու քրիստոնեական ավանդույթը ծնունդ է առել ավետարանական այն պատմությունից, երբ արևելքից եկած մոգերն ընծաներ են բերում Մանուկ Հիսուսին: «Եվ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մոր՝ Մարիամի հետ միասին և ընկան ու երկրպագեցին նրան. և բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նվերներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս» :
Մեր օրերում ամանորի անբաժան մասն է կազմում հրաշագործ բարի ծերուկ Ձմեռ պապի կերպարը, որը գալիս է մեծ պարկը շալակին և նվերներ է բաժանում տարվա ընթացքում իրենց ուշիմ և կարգապահ դրսևորած երեխաներին:
Բայց ո՞վ է այդ հրաշագործ բարի պապիկը, այդ ինչպե՞ս է, որ տարբեր երկներում նա ունի տարբեր անուններ:
Նա, ում մենք և նախկին խորհրդային մի շարք երկներում Ձմեռ Պապ ենք անվանում, աշխարհին ավելի հայտնի է Սանտա Կլաուս անվամբ: Արդյո՞ք դա նույն կերպարն է, և որտեղի՞ց է նա եկել:
3-րդ դարի վերջին Փոքր Ասիայում գտնվող հնագույն Լիկիայի Պատարի քաղաքում, ազնվական ծագում ունեցող հարուստ վաճառական Թեոփանեսի ընտանքիում որդի ծնվեց, ում ծնողները, որպես բարեպաշտ հավատացյալներ, կնքեցին Նիկողայոս քրիստոնեական անվամբ, որը նշանակում է ժողովրդի հաղթող: Աստծո մեծ սիրեցյալը կյանքում շատ անգամներ առիթ ունեցավ հաղթահարել մարդկային չարությունը: Փոքր հասակում կորցնելով ծնողներին՝ մեծանում է իր հորեղբոր՝ Նիկողայոս եպիսկոպոսի խնամակալությամբ, որն էլ հետագայում նրան քահանա է ձեռնադրում: Հետևելով ավետարանական այն խոսքերին, որում ասվում է՝ «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր, ինչ որ ունես և տու՛ր աղքատներին. այդպիսով երկնքում պիտի գանձ ունենաս. ապա վերցրու՛ խաչդ և հետևի՛ր ինձ» ՝ նա վաճառում է իր ողջ ունեցվածքը և բաշխում աղքատներին: Քահանա ձեռնադրվելուց հետո, այցելում է Պաղեստին`Սուրբ երկիր, և որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո վերադառնում հայրենիք: Իր առաքինի կենսակերպի և բարի գործերի համար քաղաքի բնակիչները Նիկողայոսին ընտրում են եպիսկոպոս: Սուրբ Նիկողայոսը օժտված էր մեծ գթասրտությամբ և հրաշագործության շնորհով, այդ պատճառով էլ նրան կոչել են սքանչելագործ: Նա մեծ խնամք էր տանում աղքատների, հիվանդների, բանտարկյալների, որբերի և այրիների մասին: Նա մահացավ խոր ծերության հասակում՝ կարճատև հիվանդությունից հետո:
Սուրբ Նիկողայոսի բարեգործությունների մասին պահպանված շատ ավանդազրույցներ կան, որոնցից թերևս ամենահայտնին հետևյալն է: Մի աղքատ քաղաքացի ամուսնության տարիքի երեք դուստր ուներ: Դրամ չունենալու պատճառով ի վիճակի չէր նրանց օժիտ տալ և ամուսնացնել, ուստի ստիպված որոշում է վաճառել նրանց ստրկության: Իմանալով այդ մասին՝ Սուրբ Ծննդյան տոնին նախորդող մի երեկո Նիկողայոսը ծխնելույզից դրամով լի քսակ է գցում, որն ընկնում է կրակի մոտ չորացող ավագ դստեր գուլպայի մեջ: Այդպիսով նա փրկում է այդ ընտանիքը սովից և հոգևոր կործանումից: Հետագայում նա շարունակում է իր գաղտնի բարեգործությունները՝ Սուրբ Ծնունդի նախօրեին կարիքավոր մարդկանց դռան առջև դրված կոշիկներում դրամ կամ ուտելիք թողնելով: Նրան շատ պատահաբար բացահայտում է մի դռնապան, ով պարկը ձեռքին դռնեդուռ շրջող ճերմակազգեստ ծերունու կերպարում թաքնված՝ ճանաչում է Նիկողայոս եպիսկոպոսին:
Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի համբավը տարածվում է աշխարհով մեկ, նա դառնում է ամենասիրված սրբերից մեկը , որի բարեխոսությանը մարդիկ դիմում են առ այսօր և ստանում իրենց խնդրածները:
Իր հրաշալի արարքով Սուրբ Նիկողայոսը սկիզբ է դնում Սուրբ Ծննդյան տոներին կոշիկներում կամ գուլպաներում նվերներ դնելու գեղեցիկ ավանդույթին: Մարդիկ հագնում էին եպիսկոպոսի հանդերձանք և նվերներ բաժանում երեխաներին: Աստիճանաբար հոգևորականի կերպարը երեխաների պատկերացումներում վերափոխվեց բարի պապիկի կերպարի:
Ահա՛ թե ով է իրականում Սանտա Կլաուսը, կամ այլ կերպ ասած՝ Սանտա Նիկոլաուսը:
Սակայն միևնույն ժամանակ ամեն ազգ ունի իր «սեփական» Ձմեռ պապը, որը կամ ունի որոշ փոխառություններ Նիկողայոս Սքանչելագործի կերպարից, կամ էլ՝ բոլորովին այլ նախատիպեր:
Գերմանական հեքիաթներում դա Նիմանդն է («Ոչ ոքը»), որին երեխաները վերագրում էին իրենց իսկ կատարած անկարգությունները: Ֆրանսիական Ձմեռ պապը Պեղ-Նոելն է, որին միշտ ուղեկցում է երեխաների լավ և վատ արարքներին ուշիուշով հետևող Պեղ-Ֆուետեղը: Վերջինիս որոշումից էր կախված, թե ով ինչ նվեր կստանա: Անգլո-սաքսոնական ավանդությունում դա Սուրբ Ծննդյան Հայրն է, որն իրենից ներկայացնում է Սուրբ Նիկողայոսի և Թոր և Սատուրն աստվածների կերպարների միաձուլումը: Շվեդիայում ամանորյա հրաշագործին անվանում են Յոլոտոմտեն, Դանիայում՝ Յուլեմանդեն, Նորվեգիայում՝ Յուլեբուկկ: Հյուսիսային այս երկներում այդ անվանումները թարգմանվում են որպես «տոնական այծ», որը խորհրդնաշում է այն էշին, որին նստած Հիսուսը մտավ Երուսաղեմ: Հունաստանում և Կիպրոսում նրան անվանում են Վասիլի, և երեխաները նրան կանչում են՝ ասելով. «Արի՜ Սուրբ Վասիլի, բեր մեզ երջանկություն և իրականացրու մեր երազանքները»: Ամենահամեստ Ձմեռ պապը, թերևս, ապրում է Սլովակիայում, որը նվերները ծխնելույզով նետելիս՝ ուշադրությամբ հետևում է, որ հանկարծ ոչ ոք իրեն չնկատի: Այդ իսկ պատճառով ոչ ոք չգիտի, թե նա ինչ տեսք ունի: Մեր Ձմեռ պապին շատ նման է չեխական Միկուլաշը՝ մի տարբերությամբ, որ նրան Ձյունանուշի փոխարեն ուղեկցում են ճերմակազգեստ հրեշտակը և քրքրված ցնցոտիներով սատանուկը: Կարգապահ երեխաներին նա տալիս է քաղցրավենիք, իսկ անկարգների և ծույլերի կոշիկներում դնում է ածուխի կտորներ: Կաթոլիկ Իսպանիայում երեխաներին նվերներ են բաժանում այդ ավանդույթի հիմնադիր մոգերը՝ Գասպարը, Մելքոնը և Բաղդասարը: Լեհաստանում և Գերմանիայում մոգերին անվանում են Երեք արքաներ, որոնք նույնպես նվերներ են տալիս երեխաներին:
Սուրբ Ծնունդին նվերներ բաժանող կերպարները տարբեր են, բայց, ի տարբերություն մեր հայրենական Ձմեռ պապի, նրանք բոլորն էլ կապ ունեն քրիստոնեական սրբերի հետ: Այդպիսով, նվերներ ստանալիս՝ երեխաներն իրենց երախտագիտությունը հայտնում են Աստծո բարեխոսին կամ հենց Տեր Աստծուն:
Եվ վերջապես ո՞վ է մեր Ձմեռ պապը:
Ձմեռ պապը խորհրդային կերպար է, որն առաջ է եկել ստալինյան ժամանակաշրջանում, 1936-37 թթ.: Ավելի վաղ՝ 1918 թ. Ռուսաստանում բոլոր տեսակի տոներն արգելվեցին՝ համարվելով բուրժուական երևույթ: Այդ թվում արգելվեց նաև Սուրբ Ծննդյան տոնակատարությունը: Սակայն 30-ական թթ. Խորհրդային իշխանությունը կարիք ունեցավ հիմնադրելու նոր արարողակարգեր, որոնք կմիավորեին և կհամախմբեին հասարակությունը: 1935 թ. դեկտեմբերին «Պրավդա» թերթում հայտնվում է «Եկեք երեխաների համար կազմակերպենք գեղեցիկ ամանորյա միջոցառում» հոդվածը, որի արդյունքում Հեղափոխությունից հետո առաջին անգամ՝ 1936 թ. կազմակերպեց ամանորյա դպրոցական ներկայացում, որը, իհարկե, Խորհրդային Միության աթեիստական գաղափարախոսության պայմաններում, Սուրբ Ծննդյան տոնակատարությունից վերածվեց Նոր Տարվա հանդեսի: Բնականաբար վերափոխում ապրեց նաև գլխավոր կերպարը՝ Սուրբ Նիկողայոսից վերածվելով ազգային շորեր հագած երկարամորուս խիստ պապիկի: Նոր Ձմեռ պապի կերպարի ստեղծման համար նախատիպ հանդիսացան Նեկրասովի «Կարմրաքիթ Սառնամանիք» («Мороз, Красный нос») և «Ձյունանուշիկ» («Снегурочка») հեքիաթները: Պետք է նշել, որ սկզբնական շրջանում Ձմեռ պապն իրենից չափազանց խիստ և սարսափազդու կերպար էր ներկայացնում, երեխաները վախենում և խուսափում էին նրանից, այդ իսկ պատճառով նրա կողքին հայտնվեց երեխաներին տարիքով ավելի մոտ, բարեհամբույր Ձյունանուշը: 50-ական թթ. այս կերպարները վերջնականապես ամրապնդվեցին հասարակության գիտակցության մեջ, ընդունվեցին, սիրվեցին և դարձան Նոր Տարվա տոնակատարությունների անբաժան մասը:
Արդեն շուրջ 25 տարի է Խորհրդային Միությունն իր աթեիստական գաղափարախոսությամբ այլևս պատմություն է: Եվ մինչ Եվրոպայում առավել մեծ շուքով տոնում են Սուրբ Ծնունդը, մենք շարունակում ենք կարևորել Նոր Տարին և հավատալ Խորհրդային Միության ստեղծած Ձմեռ պապին, որը ոչ այլ ինչ է, քան պարզապես երեխաներին միրգ և կոնֆետ հյուրասիրող բարի պապիկ: Չնայած չկա այլևս ճնշում իշխանության կողմից, և մենք մեզ համարում ենք հազարամյա պատմություն ունեցող քրիստոնյա ազգ, բայց այնուամենայնիվ նախընտրում ենք հոգևոր արժեքների փոխարեն տուրք տալ մարմնականին: Այդպիսով ամանորյա տոներին մենք զբաղվում ենք մեր մարմինը սնելով, ոգելից խմիչքներով այն պարարտացնելով, արդյունքում թուլացնում ենք մեր հոգին:
Ինքնին Ձմեռ պապը ոչ մի վտանգ չի ներկայացնում. այն հորինովի հեքիաթային կերպար է, որը, սակայն, իրականում ոչինչ չունի տալու մեր երեխաներին: Դրա փոխարեն մի՞թե նախընտրելի չէ, որ իրենց Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ համարող մեր քրիստոնյա ընտանիքներում երեխաները դաստիարակվեն իրապես մեր մեջ ապրած Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի հոգեպարար կերպարով: Ընտրությունը մերն է: Իմ կարծիքով ձմեռ պապն նոր տարվա մի մասնիկն է։ Նրան հավատալով մենք բոլորս ավելի ենք զարդարում ամանորը հավատով, երջանկությամբ և ուրախությամբ։ Մենք մեծ հույսով սպասում ենք, որ նա մեզ կբերի մեր երազած նվերները և առավոտյան տեսնում ենք մեր նվերները տոնածառի տակ և սկսում ենք մեծ ոգևորությամբ բացել։ Օրինակ՝ նաև շատ հետաքրքիր կլիներ, եթե ձմեռ պապն կարդար մեր մտքերը։ Ամանորին գրեթե միշտ մարդիկ իրար նվիրում են նյութական իրեր։ Բայց իմ կարծիքով ամանորի իսկական նվեր կարող է հանդիսանալ մարդու համար երջանկությունն, առողջությունն և սերն։ Ամանորին իմ կարծիքով մարդիկ պետք է իրար նվիրեն ամանորյա այդ տաք և ուրախ մթնոլորտը, որը շրջապատված է ուրախությամբ, վստահությամբ, երջանկությամբ և հիացմունքով։ Իմ կարծիքով հնարավոր չէ գնել այս ուրախ մթնոլորտը գումարով։ Իմ այդ ամանորյա մթնոլորտը դա իմ մայրիկն, հայրիկն, եղբայրս և քույրս են։ Քանի որ նրանք իմ կողքին են միշտ։ Ես միշտ հավատում եմ հրաշքների և շատ շնորհակալ եմ Ասծուց այսպիսի հրաշալի նվերի համար։
Աղբյուրը ՝ http://www.surbzoravor.am/post/view/amanori-hrashagortsy-dzmer-pap-te-surb-nikoghayos-sqanchelagorts, https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%8Dանտա_Կլաուս, http://www.aravot.am/2012/12/25/314866/
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия