Ակտիվ ճամբարականներիս խումբն իր ճամբարային յոթերորդ օրն անցկացրեց «Իրինա Ռոդնինայի» անվան գեղասահքի մարզադպրոցում: Չմուշկներով սահքը ամենամեծ հնարավորությունը տվեց՝ բացահայտելու ճամբարական-սովորողներիս տեսակը: Ամենքը մի-մի փոքրի ձեռք բռնած՝ սահեցրին, սովորեցրին ու վայելեցին: Հոգատար սովորողներս ինձ էլ մենակ չթողեցին.
-Ընկեր Հռիփսիմե, ես չգիտեի, որ մենք էլ կարող ենք Ձեզ սովորեցնել,-ասում է Մերին:
-Ընկեր Հռիփսիմե, դե սահե՛ք, թե չէ ձեր կիսամյակայինը վեց եմ նշանակելու,-շարունակում է Լիդիյան:
-Իսկ կլինի՞՝ ես բլոգում լուսաբանեմ, գոնե յոթ դարձնեք,-ծիծաղում եմ ես:
-Միմիայն սահելու դեպքում,-շարունակում են աղջիկներս:
Օրվա լուսաբանումներն ընթերցեք բլոգներում.
Ռոզա Խաչատրյան
Մարիետա Դալալյան
Էմիլիա Այդինյան
Նկարները՝ Սոնա Փափազյանի
Հետաքրքիր է․․․
Հարթակում ծնողն է` «Համեղ խոհանոց»
Այցելություն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ
Ղափամայի ծես