28.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Գտնված երազ»

Այսօր հանդիպեցինք «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակ-նկարիչների հետ: Նրան այնքան նման էին մուլտֆիլմի ծերուկին՝ կարծես հատուկ նմանված լինեին: Այդ հարցին, նրանք պատասխանեցին, որ այն ժամանակ երիտասարդ են եղել և չեն էլ պատկերացրել, որ հետագայում կնմանվեն: Նշեմ, որ ռեժիսյորները եղբայրներ են՝ Դիլաքյան եղբայրներ: Մի հարց էլ բարձրացավ՝ թե լինելո՞ւ է արդյոք ֆիլմի շարունկությունը, նրանք պատասխանեցին՝ թե մտածել են այդ հարցի շուրջ. Բայց ես կարծում եմ, որ այդ ֆիլմի շարունակությունը արդեն լավը չի լինի: Այդ ֆիլմը իմ կարծիքով շարունակություն չպիտի ունենա, նա պետք է յուրահատուկ մնա:

նյութը՝ Յանա Նահապետյանի բլոգում