- Մրցաշարին կարող են մասնակցել 6-8-րդ դասարանցի ճամբարականների թիմերը;
- Մրցաշարն անցկացվելու է 2018 թվականի հունվարի10-22-ը;
- Մրցաշարի հարցաշարն ընդգրկում է իրականության բոլոր ոլորտները;
- Յուրաքանչյուր թիմում կարող է լինել 3-5 խաղացող, որոնցից մեկն ավագն է` թիմակիցների ընտրությամբ: Թիմերը կարող են ունենալ մեկ պահեստային խաղացող: Պահեստային խաղացողի գործառույթը կլինի փոխարինել վատ զգացած խաղացողին կամ օգնել թիմին ամենաբարդ աստիճանի հարցի դեպքում: Սակայն եթե այդ հարցին թիմը ճիշտ է պատասխանում պահեստային խաղացողի օգնությամբ, ապա թիմին տրվում է միավորի միայն կեսը: Թիմն առավելագույնը երեք անգամ կարող է դիմել պահեստային խաղացողի օգնությանը;
- Մրցաշարի յուրաքանչյուր փուլում մասնակցում է 3 թիմ;
- Խաղի ընթացքում տրվում է 15 հարց, իսկ թիմերը պատասխանները գրում են թղթի վրա և հանձնում կազմակերպիչներին: Հարցին պատասխանելու համար ժամանակը տրվում է ըստ հարցի բարդության աստիճանի: Առավելագույն ժամանակը, որը կտրվի մտածելու համար 2 րոպե է: Ոչ բարդ հարցերի ճիշտ պատասխանի դեպքում թիմին տրվում է 1 միավոր, միջին բարդության հարցին պատասխանելու համար 2միավոր, իսկ ամենաբարդի համար 3 միավոր;
- Առաջին տեղը գրաված թիմը պարգևատրվում է եռօրյա ճամփորդությամբ (որին մասնակցում է նաև«Ձմեռային ինտելեկտուալ մրցաշար» կարճաժամկետ նախագծի աշխատանքային խումբը): Ճամփորդությունը կազմակերպվում է 2018 թվականի հունվար կամ փետրվար ամիսներին: Երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերին որպես մրցանակ տրվում են սեղանի խաղեր կամ թիմերի յուրաքանչյուր անդամին մեկական գիրք:
Մասնակցության հայտերը կարող են ուղարկվել մինչև 2018 թվականի հունվարի 9-ի ժամը 20:00-ը հետևյալ հասցեներից որևէ մեկով`[email protected], [email protected], [email protected]: Վիճակահանությունը տեղի կունենա հունվարի10-ին, ժամը 10:00-ին:
Մրցաշարի համակարգող` Նարեկ Խաչատրյան (8-րդ դասարան)
15.12.2017
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия