23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Տոներից մի քանի օր առաջ

Ես ապրում էի մեծ քաղաքում, որտեղ բոլորը կարծես օտար լինեին միմյանց, շատ սառն ու դժբախտ: Կարծես բոլորը մտածում էին ամանորյա ծախսերի և հոգսերի մասին: Ամենուրեք տխրություն էր՝ տանը, դրսում, մետրոյում, կանգառներում և նույնիսկ` ակումբներում: Տարօրինակ էր, բայց, այո՛, այդ նամռոտ օրերին էլ կային դրսում ծաղրածուներ և ձմեռ պապեր, որոնց շատ քչերն էին ուշադրություն դարձնում: Քաղաքում շատ ցուրտ էր, բոլորը հագնվում էին եղանակին, այլ ոչ նորաձևությանը համահունչ: Կարծես մարդիկ դժբախտացած լինեին ինչ-որ աղետից, ոչ ոքի դեմքին ժպիտ չկար, բոլորը սառն էին ու թախծոտ միմիկաներով… Ես փորձում էի մարդկանց ժպիտով պատասխանել, բայց բոլորը չոր ու կոպիտ էին: Գնացել էի մսավաճառների մոտ: Նրանք  միշտ ծիծաղով ու տափակ կատակներով էին դիմավորում: Այս անգամ զարմանալի էր, որ նրանց փամփլիկ այտերը ներքև էին, չէին ժպտում… Մարդիկ սկսում էին վախենալ տոներից, օրեր էին հաշվում արդեն: Իսկ ես… ամեն երեկո, բուխարու մոտ սպասում էի տոներին, քանի որ գիտեի, որ փախչել չեմ կարող. միևնույն է տոները գալիս ու շուտ գնում են, տարին մեկ անգամ եմ վայելում այդ օրերը: Իսկ մարդիկ չեն հասկանում տոների իմաստն ու խորհուրդը: Չեն մտածում, որ տոնն էլ իր հրաշքն ունի, ինչքան էլ դրա հաշվին դատարկվում են իրենց գրպանները:

Հեղինակ՝ Էլլադա Բաբայան