28.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երբ արգելում են

Ինձ դուր չի գալիս, երբ ինձ արգելում են իմ սիրած բանից, բայց ես դրանից շատ չեմ նեղվում, որովհետև աշխարհում լիքը բանով կարող եմ զբաղվել նաև ես նրանից շատ չեմ նեղվում, որ միևնույն է դրանով ես հաստատ զբաղվելու եմ, որովհետև ես եթե շատ ուզեմ դա այնպես կանեմ, որ ստանամ, բայց կան երեխաներ որոնք դա չեն անում և չեն ստանում մինչև անելը։ Ինձ արգելում են այն ժամանակ, երբ ես վատ բան եմ անում, բայց դա շատ հազվադեպ է լինում։ Արգելելը համ լավ կողմեր ունի համ վատ։ Լավ կողմը դա այն է, որ ասենք թե դու լավ չես սովորում և հայրիկդ քեզ քո սիրած բանից զրկում է և դու սկսում ես լավ սովորել և հայրիկդ տալիս է դա, դրա լավ բանը այն է, որ համ լավ ես սովորում համ էլ խաղում ես դրանով։ Վատ կողմը այն է, որ քո ամենասիրած բանից զրկում են և ասում են, եթե դու սա չանես չեմ տա և դու չես անում և չես ստանում մինչև անելը։