Դեկտեմբերի 16-ին կայանալիք «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագիծի նախապատրաստական աշխատանքների համար՝ դեկտեմբերի 7-ին կրթահամալիրի տեխնոլոգիայի դասավանդող Անի Հովհաննիսյանի, Մարինե Մխիթարյանի և միջին դպրոցի մեկ տասնյակից ավել սովորողների հետ գնացինք Աշտարակ՝ կրթական փոխանակումների:
Առաջին կանգառը Սուրբ Սարգիս եկեղեցում էր: Հրաշալի ձմեռային տեսարան էր: Աշտարակը սպիտակ ձյունե ծածկի տակ առաձին անգամ էի տեսնում: Կոմիտասի մանկական աղոթքը երգելուց հետո շարունակեցինք մեր քայլարշավը:
Քայլեցինք դեպի Աշտարակի կախովի կամուրջ: Երեխաները ոգևորությունից թռչկոտում էին, խաղում ձնագնդի:
Մի քանի կիլոմետր անց մեր առջև Քասախի կիրճն էր, bայց արդեն կիսախարկուլ Ծիրանավոր եկեղեցու կիսաքանդ, պատշգամբանման հարթակից: Հոտո գնացինք Սպիտակավոր ու ճիշտ պայմանավորված ժամին հասանք Աշտարակի Հայորդաց տուն: Հասնելուն պես աշխատանքային գործընթացը սկսվեց: Բաժանվեցինք երկու խմբի և սկսեցինք կրթական փոխանակումները: Ցավոք սրտի տարածքում ընդհանուր հոսանքի անջատում կար ու տեխնոլոգների խումբը փոքր ինչ դժվարությամբ՝ լուցկու օգնությամբ էին տաքացնում կամ հալացնում ամրացնելու համար անհրաժեշտ նյութերը:
Իսկ երգող-պարողների խումբը, բարեբախտաբար, հոսանքի հետ կապված խնդիրներ չունեցավ: Լուսավոր պարի սրահում մեզ միացան փոքրիկ աղջնակների մի հիանալի խումբ և սկսեցինք սովորել «Թամզարա» պարերգը:
Ավարտելով կրթական ծրագիրը, շատ բարձր տրամադրությամբ շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Պերճ Պռոշյանի տուն- թանգարան: Բակում մենք փոքր ուսուցողական կանգառ ունեցանք: Տուն-թանգարանի գիդ Անի Տոնոյանը մեզ մի քանի րոպեների ընթացքում՝ հակիրճ ներկայացրեց, թե ով է եղել Պռոշյանը, երբ է կառուցվել տունը, երբ դարձել տուն թանգարան:
Այնուհետև Կարմրավոր եկեղեցի գնացինք ու վերադարձանք Երևան:
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия