23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կյանքի համ

Ինձ ոգևորում է, երբ ես տեսնում եմ իմ ընկերներին կամ բարեկամներին, խաղում եմ նրանց հետ,խոսում եմ: Ինձ ոգևորում է այն, երբ մենք մեր ընտանիքով տեղ ենք գնում, երբ հետաքրքիր կինո եմ նայում, երբ մարզական ժամին մեր թիմը չեմպիոն է դառնում։ Ես ինձ շատ լավ եմ զգում, երբ շատ ընկերներ ունեմ, որովհետև մենք լավ կատակներ ենք անում, և երբ ես ընկերոջս կամ հարազատիս մոտ եմ լինում, ինձ ավելի լավ եմ զգում, որովհետև երբ կողքիս մեկը կա, ես կարող եմ խոսել նրա հետ կամ խաղալ։ Ինձ համար կյանքի համը օգնելն է և ընկերությունը։