24.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ծիծաղ և փող

Ծիծաղը և փողը իրարից այնքան հեռու բաներ են, այքան հեռու են, բայց կան մարդիկ, ովքեր դրանք իրար հետ են կապում, ինպես տերևն ու պտուղը, որ առանց իրար չեն կարող: Մարդիկ կան, որ մտածում են, եթե կա փող, ուրեմն կա երջանկություն և ծիծաղ, եթե չկա փող, ուրեմն մնում է դժբախտությունը: Եղել է ժամանակ, երբ ես նույնպես այդպես էի մտածում: Ես մտածում էի, եթե ամեն օր ծնողներս ինձ գումար չտան, ես ինչ էի անելու, ինչպես էի երկար դասամիջոցին սնվելու, և ինպես էի ուրախանալու: Ես այդ երկու իրարից շատ հեռու բաները իրար հետ էի կապում, և սխալվում էի: Չի կարելի ծիծաղը համեմատել փողի հետ: Փողը նույնպես շատ լավ բան է, բայց պետք չէ այն ունենալ ավելի կարևոր բաների փոխարեն, օրինակ ծիծաղի կամ ուրախության: Ես այդպիսի քայլի կդիմեի միայն ծայրահեղ դեպքում, երբ կյանքի և մահի հարց է: Միշտ կփորձեմ ելք գտնել, և չվաճառել իմ եսը կեղտոտ գումարի համար: