Ամեն մի մարդ իր տերն է։ Ես իմ տերն ասելով հասկանում եմ, որ մարդը իր զգացմուքների և իր փորձությունների տերն է։ Ես ինքս իմ տերն եմ և ոչ մեկին չեմ թողնում, որ մտնի իմ հոգին։ Ես դեռ այնպիսի մարդ չեմ հանդիպել, որ ինքը իր տերը չլինի։ Օրինակ՝ Հայաստանը ինքը իր տերը չէ, Հայաստանի տերը Ռուսաստանն է։ Ռուսաստանը մեզ և Թուրքիային սարքել է խամաճիկ և խաղացնում է։ Ես երբ մեծանամ և դառնամ նախագահ կամ պաշպանության նախարար, ես իմ օրենքներն եմ դնելու ․ 1․ Հայաստանը լինելու է անկախ և ոչ մեկ չի կարողանալու Հայաստանին իշխել, բայց բոլորը Հայաստանի ժողովրդին ասում են թույլ, բայց ես և Նարեկը երբ դառնանք մեծ մարդիկ, Հայաստանը մենք ենք ղեկավարելու։ 2․ Հայաստանը լինելու է <<ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ>>։ Ես սիրում եմ իմ հայրենիքը․ բոլորը մեկի համար մեկը բոլորի։ Ես Հայ եմ և Հայ էլ կմնամ։ ՄԵՐ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ ՄԱՐԱԼԸ ԻՆՔՆ Է ԻՐ ՏԵՐԸ և ԻՆՔԸ ԻՆՉ ԻՐ ՄՏՔԻՆ ԴՆՈՒՄ Է, ԱՆՊԱՅՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄ Է։ Ես շատ հայրենասեր և հայրենիքին նվիրված մարդ եմ։ <<ԵՎ ՈՉ ՈՔԻ ՉԵՄ ԹՈՂՆԻ ՈՐ ԻՆՁ ԻՇԽԻ>>։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հետաքրքիր է․․․
6-րդ դասարանցիների երրորդ շրջանի առաջադրանքներ
«Սովորող-սովորեցնող» նախագիծը պատմության դասաժամին
«Մխիթար Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոն»․ մեդիափաթեթ