18.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սեբաստացիները Գրքի երևանյան փառատոնին

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Գրքի երևանյան փառատոնի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրեց հայտնի ու սիրված գրող Ջոն Գրինի  «Թղթե քաղաքներ» և «Աստղերն են մեղավոր» վեպերի հայերեն թարգմանությունները: Շնորհանդեսին ներկա էին նաև սեբաստացիները, ովքեր արդեն ընթերցել էին  և գրել իրենց վերլուծություններն ու կարծիքները գրքերի մասին:Շնորհանդեսի ավարտին սովորողները հարցազրույց ունեցան «Էդիթ Պրինտ»  հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանի հետ:  Այցի մասին ընթերցեք նաև Դավիթ Հարությունյանի և Դավիթ Շահնազարյանի բլոգներում: