Այսօր՝նոյեմբերի 16-ին Սեբաստացի օրեր նախագծի շրջանակում ֆիզիկա-քիմիա ընտրությամբ գործունեության խումբը այցելեցին ԵՊՄՀ:Մեզ ջերմ դիմավորեցին և ուղեկցեցին համալսարանի պատմության թանգարան,որտեղ ծանոթացանք համալսարանի ստեղծման պատմությանը,հայտնի դասախոսների, գիտնականների ,ուսանողների հետ,որոնք սովորել և դասախոսել են այնտեղ,գիտական նվաճումների հետ:Նաև մեզ պատմեցին այն դասախոսների և ուսանողների մասին,որոնք մասնակցել էին և Հայրենական և Արցախյան պատերազմներում,: Հետո գնացինք քիմիայի ֆակուլտետ,որտեղ մեզ համար պատրաստել էին հետաքրքրաշարժ փորձեր:Նրանցից մի քանիսի հետ սովորողները ծանոթ էին,հատկապես շատ ուրախացանք արհեստական արյան ստացման փորձի վրա,հետո այցելեցինք կենսաբանության ֆակուլտետ,որտեղ մեզ ցույց տվեցին Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բույսերը և կենդանիները,ծանոթացրին էկոլոգիական խնդիրների և այդ ոլորտում նվաճումների հետ:Վերջում այցելեցինք ֆիզիկայի ֆակուլտետ՝ օպտիկայի և էլետրականության լաբորատորիաներ,որտեղ ծանոթացանք սարքերի հետ,մեզ ցույց տվեցին ֆիզիկայի փորձեր:Ձեռք բերեցինք պայմանավորվածություն մի ամբողջ օր անց կացնենք ֆիզիկայի լաբորատորիաներում կատարելու փորձեր ուսանողների հետ և աստղացուցարան:Շատ տպավորված և հոգնած վերադարձանք դպրոց:
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия