Պատմում է Հայկ Մարգարյանը, 6-րդ դասարան
«Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»
«Ինչու՞ ընտրեցի Սեբաստացի կրթահամալիրը»
Ես սկզբում սովորում էի ուրիշ դպրոցում, և ծնողներս ու ես որոշեցինք, որ այն հարմար չէ իմ նախասիրություններին, հետաքրքրություններին ու բնավորությանը։ Երբ առաջին անգամ եկա «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր, ինձ շատ դուր եկավ այն, հատկապես,
որ դպրոցի մեջ խաղահրապարակ կար ու որ հենց դպրոցում կարող ես հեծանիվ վարել։ Ինձ նաև շատ ուրախացրեց այն, որ դպրոցի մթնոլորտն ավելի ուրախ էր, իսկ երեխաներն ավելի ազատ, քան իմ նախորդ դպրոցում։ Իսկ երբ հայրիկս ցույց տվեց հեծանիվով մի պապիկի ու ասաց, որ դպրոցի տնօրենն է, ես սկսեցի այս դպրոց տեղափոխվելու մասին ավելի լրջորեն մտածել։ Ուրախ պապիկին մի անգամ էլ տեսա փողոցում ու համոզվեցի, որ ես անպայման պետք է այս դպրոցի սովորող դառնամ։ Երբ ես տեղափոխվեցի կրթահամալիր, սկսեցի հաճույքով հաճախել դասերին։ Արդեն երկու տարի է, ինչ սովորում եմ այս դպրոցում․ այս ընթացքում հասցրել եմ իմ նոր ընկերների հետ շատ փորձությունների միջով անցնել։ Բացի իմ տարեկիցներից, ես ընկերացել եմ նաև մի քանի ուսուցիչների հետ։
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия