Այսօր կրթահամալիրի հյուրն էր Հիդրոկեսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու ՝Հակոբյան Սուսաննան:Նա բավականին հետաքրքիր տեղեկություններ տվեց Հաստանի գետերում բնակվող մանր անողնաշարավոր կենդանիների մասին,տիկին Սուսաննան իր հետ բերել էր կենդանի մանր անողնաշարավորներ, որոնց մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց հետազոտելմանրադիտակով, քանի որ նրանք անընդհատ շարժվում էին:Պլակտոնի մասին գիտեի, բայց այսօր իմացա, որ նրանցից յուրաքանչյուր տեսակ գետի էկոլոգիական ցուանիշ է հանդիսանում,օրինակ կարմիր բազմախոզան որդերը ապրում են շատ աղտոտված գետերում , իսկ կողալողը, միօրիկը հանդիպում են մաքուր գետերում , դրանք շատ են Դեբեդ գետում, իսկ գարունիկը, որը նույնպես համարվոևմ է մաքուր գետի բնակիչ հանդիպում է Հերհեր գետում:Վաղը ՝նոյեմբերի 14-ին ես իմ ընկերների հետ գետը քաղաքում նախագծի շրջանակներում հետզոտելու եմ արէացիայի հատվածով հոսող Հրազդան գետը, այսօրվա ստացած տեղեկությունները կօգնեն մեզ ճիշտ գնահատել գետի տվյալ հատվածի մաքրությունը:
Նյութի հեղինակ՝ Լուսինե Մայիլյան:
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия