29.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պատմության նախագիծ ,, Ատլանտիդա,,

   Ատլանտիդա

Ատլանտիդան հայտնի է որպես կղզի-պետություն։Ավելի մանրամասն նկարագրված է Պլատոնի երկխոսության մեջ, ինչպես նաև հայտնի Հերոդոտոսի, Դիոդորոս Սիցիլիացու, Ստրաբոնի հիշատակումներում և ։Որտեղ է գտնվում Ատլանտիդան, կոնկրետ ոչ ոք չգիտի։ Ըստ Պլատոնի կղզին գտնվում է Հերկուլեսյան սյուներից արևմուտք, Ատլանտա սարի դիմաց։ Ուժգին երկրաշարժի ժամանակ, որն ուղեկցվում էր ջրհեղեղով, կղզին իր ողջ բնակչությամբ մեկ օրում մնաց ջրի տակ։ Պլատոնը նշում է մ.թ.ա. 9500 թվականը որպես աղետի ժամանակաշրջան։

Բայց միայն Վերածննդի դարաշրջանում Ատլանտիդայի մասին հիշեցին։ Ժամանակակից գիտության մեջ Ատլանտիդայի գոյության մասին հարցերը վիճելի են։ Գոյություն ունի 1950-ականների վերջին մշակված հատուկ ուսմունք՝ ատլանտալոգիա։Ատլանտիդան հանդես է գալիս որպես հայտնի օբյեկտ մշակույթում։Պատմաբանների և հատկապես բանասերների ամենատարածված կարծիքը՝ Ատլանտիդայի պատմությունը տիպիկ փիլիսոփայական առասպել է, որի նմուշներ են հանդիսանում Պլատոնի այլաբանությունները։ Իսկապես, Պլատոնը ի տարբերություն Արիստոտելի և առավել ևս պատմաբաների, երբեք նպատակ չի ունեցել ընթերցողին հայտնել որևէ իրական փաստ, այլ միայն մտքեր, որոնք պատկերվել են փիլիսոփայական առասպելներով։ Այն չափով, որով մենք ստուգում ենք պատմությունը, այն հերքվում է առկա հնէաբանական նյութերով։ Իսկապես, որևէ զարգացած քաղաքակրթության ոչ մի հետք չկա Հունաստանի կամ Եվրոպայի և Աֆրիկայի արևմուտքում, ոչ սառցե և հետսառցե, ոչ էլ դրան հաջորդող դարաշրջաններում։ Դրա հետ մեկտեղ, տեսանելի է, որ Ատլանտիդայի պատմականության կողմանկիցները ուշադրություն չեն դարձնում այլաբանություններում ստուգելի մասը , այլ իրենց հետազոտությունները կենտրոնացնում են բացառապես «չստուգվող» Ատլանտիդայի վրա։ Հետագայում փաստերի աղբյուր են հանդիսանում եգիպտական քրմերը, միչդեռ բազմաթիվ հին եգիպտական տեքստերում, առավել ևս պապիռուսի վրա, չի գրված ոչինչ, որը կհիշեցնի Պլատոնի պատմվածքը։Ուսումնասիրողների մեծ մասը կարծում է, որ ըստ Պլատոնի այդ երկիրը գտնվել է միայն Ատլանտյան օվկիանոսում և ուրիշ ոչ մի տեղ: Հիմնականում, նրանք նշում էին, որ միայն Ատլանտյան օվկիանոսում կարող էր տեղավորվել Պլատոնի նկարագրած չափերով երկիրը (530×350 կմ), և մի քանի հարևան կղզիներ: Այդ վարկածի վառ ապոլագետ էր Նիկոլայ Ժիրովը: Ըստ նրա Ատլանտիդան գտնվում էր Ազորյան կղզիների տարածքում:Շատ ուսումնասիրողները Ատլանտիդան փնտրել են Բալեարյան և Կանարյան կղզիների տարածքում: Վյաչեսլավ Կուդրյացևը «Աշխարհի շուրջ» ամսագրում առաջարկել է հիմնվել Պլատոնի տեքստերի և վերջին սառցային մաքսիմումի տվյալների վրա (ավարտվել է 10.000 տարի առաջ, ինչը համապատասխանում է Պլատոնի ներկայացրած տվյալներին), ըստ որի Ատլանտիդան գտնվել է ներկայիս Բրիտանական կղզիների, Իռլանդիայի և հյուսիսարևմտյան Ֆրանսիայի տարածքում, իսկ խորտակվելու պատճառը սառույցների հալումն ու ջրի մակարդակի բարձրացումն էր:

Կան նաև այլ կարծիքներ։

Երկար տարիներ գիտական արշավախմբեր են որոնել այդ կորսված կղզին կամ մայր ցամաքը: Սակայն մինչ օրս որոնումները ոչ մի նյութական արդյունք չեն տվել: Իսկ որոնումների աշխարհագրությունը բավական մեծ է. Ատլանտիդայի հետքերը որոնել են Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Ատլասի լեռներում, Փոքր Ասիա թերակղզում, Միջերկրական ծովում, Սև և Կասպից ծովերում, Ատլանտյան օվկիանոսում… Առավել համարձակներն ու համառները ատլանտների հետքերը որոնել են Ամերիկա մայր ցամաքում, անգամ` Անտարկտիդայում:
Ատլանտիդայի մասին առաջին անդրադարձը վերաբերում է մ.թ.ա. VII-VI դարերին, երբ հույն օրենսդիր, արքոնտ և Հին աշխարհի յոթ իմաստուններից մեկը` իմաստասեր Սոլոնը, իր ճամփորդությունների ընթացքում այցելում է Եգիպտոս, որտեղ Sայիս քրմից լսում է նրա պապի պատմությունը Ատլանտիդայի և դրա կործանման մասին:
Սոլոնի գրածները հետագայում վերարտադրեց մեկ այլ հույն իմաստասեր` Պլատոնը, իր «Կրիտիոս» և «Տիմեոս» աշխատություններում`  նկարագրելով կործանված Ատլանտիդա կղզի պետությունը:
Քուրմն իր շարադրանքում Սոլոնին պատմել է 9000 տարի առաջ Հերակլեսյան սյուներից այս և այն կողմ ապրող ժողովուրդների միջև եղած պատերազմի մասին: Այսօր գիտնականները տարակարծիք են Ատլանտիդայի գոյության և չգոյության հարցում, հավատացողներն էլ տարակարծիք են Ատլանտիդայի գոյության և կործանման ժամանակի, Հերակլեսյան սյուների գտնվելու տեղի առնչությամբ: Մասնավորապես, շատերը կարծում են, որ նշված 9000 տարին անճշտություն է, և Սոլոնն ուղղակի սխալվել է եգիպտացի քուրմի պատմածը գրառելիս. իրականում պետք է լինի 900 տարի: Շատ գիտնականներ էլ կարծում են, որ Հերակլեսյան սյուները որևէ աղերս չունեն Ջիբրալթարի հետ, այդ սյուները պետք է որոնել Էգեյան ծովում:
Սակայն մի բան պարզ է. առեղծվածային Ատլանտիդան զարգացած և հարուստ համայնք է ունեցել` քաղաքային բոլոր հաղորդակցություններով: Նրա քաղաքները շրջանաձև հատակագիծ են ունեցել, զարգացած ոռոգման և ջրային համակարգեր, ուղղաձիգ փողոցներ, կանոնավոր պարիսպներ: Այն ծովով սահմանակից է եղել Հունաստանին, ցամաքով` Եգիպտոսին: Եգիպտական քրմի խոսքով` ատլանտների տիրապետությանն են ենթարկվել ծովային և ցամաքային մեծ երկրներ, բազում ժողովուրդներ: Նման հատակագծով քաղաքներ տարածված են եղել Փոքր Ասիայում` խեթական թագավորությունում և Հայաստանում:
Ատլանտների առասպելը պատմում է, որ ծովերի աստված Պոսեյդոնի կին Կլեյտոն ծնում է տասն արու զավակ, և Պոսեյդոնը Ատլանտիդայի տարածքը բաժանում է իր որդիների միջև տասը հավասար մասերի, իսկ ավագին` Ատլանտին, կարգում է նրանց թագավոր: Սա հիշեցնում է XI դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելու տեսությունը, համաձայն որի` Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմն ուներ 9 որդի, որոնց մեջ բաժանեց աշխարհը` ավագին` հայերի նախահայր Հայկին, կարգելով նրանց թագավոր:
Ենթադրյալ Ատլանտիդա կղզին ուներ 540 կմ երկարություն, 360 կմ լայնություն:
Քուրմը Սոլոնին նաև տեղեկացրել է ատլանտների տաճարի շուքի ու կառուցվածքի մասին: Ըստ նրա` տաճարի արտաքին պատերը զարդարված էին արծաթով, անկյուններն ու վերնաճակատը` ոսկով, իսկ առաստաղը փղոսկրից էր: Նման զարդարված տաճարներ շատ կային Փոքր Ասիայում ու Հայաստանում: Հիշենք թեկուզ ասորական Սարգոն թագավորի կողմից կողոպտված ուրարտական  Մուսասիրի տաճարը` իր անբավ հարստություններով:
Ամեն դեպքում, եթե անգամ հավատալու լինենք Սոլոնին և ատլանտների գոյությանը, նրանց քաղաքակրթությունը շատ նման է Հին աշխարհի քաղաքակրթություններին:
Համաձայն պատումների` ատլանտներն անընդհատ պատերազմի մեջ են եղել Աթենական պետության դեմ: Աթենքն այդ պատերազմում հաղթում է և  շատ չանցած` ինչ-որ անհայտ աղետից Ատլանտիդան կործանվում է` անցնելով ջրի տակ: Կործանվում են նաև ատլանտները: Սոլոնի շարադրանքից երևում է, որ ատլանտների հասարակությունն իր պետական, հասարակական կառուցվածքներով ու ենթակառուցվածքներով իդեալական է եղել: Անգամ քաղաքային ենթակառուցվածքներն այնքան իդեալական են նկարագրված, որ թվում է` Ատլանտիդան ուղղակի երազային երկիր է եղել:
Իրականում նման երկիր չի էլ եղել: Նախ` Սոլոնի նշած տեղեկություններն ինքնին հավաստի չեն, որովհետև նա ընդամենը վերարտադրել է քրմի պատմությունը հազարամյակներ առաջ գոյություն ունեցած ենթադրյալ հասարակության մասին: Այս տեսակետը, ըստ իս, հիմնավոր է այնքանով, որ եթե դիտարկելու լինենք Սոլոնի ապրած դարաշրջանն ու հենց Սոլոնին, կհամոզվենք, որ միանգամայն հնարավոր է, որ գիտնականն ինքն է հորինել Ատլանտիդայի և ատլանտների մասին պատմությունը:
Այդ ժամանակաշրջանում Հունաստանում գիտական միտքն ամբողջովին ուղղված էր իդեալական հասարակարգ ստեղծելու գաղափարին: Հույն իմաստասերները, որ հավակնոտ քաղաքական նկրտումներ ունեին, փորձում էին այս ու այն կերպ ճշմարիտ ու լավագույն հասարակարգի մոդելներ ստեղծել` նպաստելով հունական հասարակության առաջադիմությանը:

Աղբյուրներ- Wikipedia

Դասավանդողի բլոգ