23.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կրթահամալիրի հյուրն են Շիրակացու ճեմարանի կրտսեր դպրոցի սաները

Տեխնոլոգիական հմտություններ ձեռք բերելու նպատակով երկու օր է՝ կրթահամալիրի հյուրն են Շիրակացու ճեմարանի կրտսեր դպրոցի սաները: Այս անգամ երրորդ դասարանցիների հետ ընկեր Անին աշխատեց, բացատրեց կավով աշխատելու փոքրիկ հմտություններ, այն թրծելու ձևը, որից հետո սովորողները պատրաստեցին կավե բաժակներ: