23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Լավ է կարդալ սովորել, թե՞ աշխատել, օգնել ծնողներին

Կարդալն ու սովորելը լավ բաներ են, բան չունեմ ասելու և մեր ծնողներն էլ անչափ ուզում են, որ մենք շատ կարդանք, շատ բան սովորենք ու լինենք խելացի մարդ հետագայում: Սակայն երբ մեզ մեր ծնողները ինչ որ բան են խնդրում, որ անենք, չպետք է մերժենք, ասելով, որ դաս ենք անում: Ես համոզված եմ, որ այդ պահին ծնողներին օգնություն ցուցաբերելը հազարապատիկ ավելի կարևոր է քան թե գիրք կարդալը կամ էլ դասը սովորելը: Չէ՞ որ, մեր ծնողները միշտ աշխատել են, որպեսզի մենք ինչ-որ բանի կարիք չունենանք: Ու երբ նրանք քեզ ինչ-որ բան են խնդրում անել, մենք պետք է անենք անտրտունջ և գոհ, որ պետք ենք եկել մեր ծնողներին: