26.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Բայց իրար լրացնելով՝ ապրում ենք ուրախ և երջանիկ

Ես արժանի եմ ընտանիքիս: Արդեն կապվել եմ ընտանիքիս հետ, ընտանիքս էլ՝ ինձ հետ: Նույնիսկ մահվան դեպքում չեմ բաժանվի իմ ընտանիքից: Ամեն ինչի պատրաստ եմ նրա համար: Մայրիկս, Հայրիկս, Տատիկներս, Պապիկներս, Եղբայրս՝ չեմ կարող  նրանցիցբաժանվել: Նրանք իմ սրտում գրավել են ամենալավ տեղերը: Շատ եմ սիրում նրանց: Մենք ընտանիքով դարձել ենք մի մարդ: Մենք իրար երբեք չենք դավաճանում: Ընկերները կարող են քեզ դավաճանել, նույնիսկ դու կդավաճանես քո ընտանիքին, բայց ընտանիքը և հատկապես քո ծնողները քեզ երբեք չեն դավաճանի: Իհարկե բոլորս տարբեր մտածելակերպ ունենք, բայց իրար լրացնելով՝ ապրում ենք ուրախ և երջանիկ: Ես արժանի եմ իմ ընտանքին, ես անում եմ այն, ինչը որ նույնիսկ իմ ուժերից վեր է: Փորձում եմ օգնել ամեն բանով, և իմ ընտանիքը անում է նույնը: Ես իմ կյանքում մի կոպեկ չեմ աշխատել, և ապրում եմ ծնողներիս հաշվին: Միթե նրանք արժանի չեն իմ լավ պահվածքին: Ես երբեք չեմ ուզում ցավ պատճառել նրանց, քանի որ հասկանում եմ նրանց չարչարանքը: Նունիսկ չեմ նեղանում ծնողներիցս, որ օրերով նրանց չեմ տեսնում, չէ որ նրանք աշխատում են ինձ համար: