29.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ես շատ էի տպավորվել այդ գրքից

Գրքերը մարդկանց կարող են  փոխել։Գրքերը լինում են  տարբեր ժանրերի, տարբեր ձևերի։ Տարբեր  մարդիկ տարբեր գրքեր են սիրում կարդալ, կան մարդիկ, ովքեր ավելի շատ սիրում են կարդալ իրենց գործերի մասին. օրինակ՝ գիտնականները` գիտության մասին, նկարիչները սիրում են նայել, կարդալ և իմանալ հանրահայտ նկարիչների մասին, և այդպես․․․

Ես սիրում եմ գրքեր կարդալ ՝ փոքր տարիքում ավելի շատ, հիմա էլ եմ կարդում, բայց ավելի քիչ։Իմ կարդացած գրքերից այս մի քանի տարում ինձ ամենաշատը դուր էր եկել <<Մակբեթը>>, ես շատ էի տպավորվել այդ գրքից և խորհուրդ կտամ կարդալ այդ գիրքը 11-ից բարձր տարիքի երեխաներին։ Ես ուրախ եմ, որ մեր դպրոցում գոյություն ունի գրադարան, քանի որ շատ հարմար է այստեղից գիրք վերցնելը։ Գրքերը լինում են տարբեր լեզուներով, բայց ես կուզեի շատ լավ իմանալ անգլերեն, որպեսզի    կարդայի անգլերեն։