23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Մաթեմատիկայի դաս ագարակում» շարքից

 

Մենք արդեն սկսել ենք «Մաթեմատիկայի դաս ագարակում» նախագծերի շարքը:  Ինչո՞ւ այսպես:  Որովհետև ժամանակն է մաթեմատիկային ավելի կենդանի շունչ տալու, և երեխաներին ավելի ներգրավելու ուսուցման գործընթացին. սովորում ենք կենդանիների մասին մաթեմատիկայի միջոցով և սովորում ու ստեղծագործում ենք մաթեմատիկորեն կենդանիների միջոցով:

Այս նախագծի հիմնական նպատակներն են.

  • օգնել և ոգևորել երեխաներին ստեղծելու մաթեմատիկական խնիրներ՝ գրված իրենց լեզվով, իրենց տեսանկյունից և իրենց ցանկությամբ,
  • զարգացնել գործնական բազային գիտելիքներ մաթեմատիկայի և կենդանաբանության շուրջ,
  • կրթել երեխաներին կենդանիների մասին`ինչպե՞ս են սնվում, ի՞նչ չափաբաժինով, ի՞նչ հաճախականությամբ և այլն,
  • ծանոթացնել երեխաներին կենդանրների հետ շփվելու կանոններին:

Մենք պարբերաբար կտեղեկացնենք մեր մասին, իսկ շուտով դուք կծանոթանաք երեխաների ստեղծած խնդիրներին: